Դեպի Եվրասիական միություն նախաձեռնությունը բացահայտել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքը ամերիկացիներին է վաճառվել անօրինական ճանապարհով:
«Տարածքը սկզբում վերցրել են վարձակալությամբ՝ 36.000 դոլարով, որից հետո վաճառքով: Կառավարությունը դեսպանատանը տալիս է 8 հեկտար, քաղաքապետարանը 9 հեկտար, իսկ պետական կադաստրի կոմիտեն` 10 հեկտար, այսինքն՝ մեկը մյուսին հակասող ձեւով է տալիս»,- այսօր դեսպանատան դիմաց դժգոհում էր «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը:
Ըստ նրա, վաճառքի համաձայնագիրը կնքվել է քաղաքապետարանի եւ դեսպանի միջեւ. « Ամերիկայի կառավարությունը եւ քաղաքապետարանը ստորագրեցին երեւանյան լճի տարածքը 99 տարի ժամկետով վաճառելու մասին»:
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ, իրենց հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ հողատարածքի վաճառքի վերաբերյալ ոչ մի գումար քաղաքապետարան չի մուտքագրվել, իսկ ԱՄՆ դեսպանատանից էլ հայտնում են, թե 8 հեկտարի դիմաց ավելի քան 2 միլիոն դոլար է վճարվել. «Ո՞ւր է գումարը, գումարը չկա»:
Մեր հարցին` ո՞վ է «կերել» դեսպանատանը հատկացվող տարածքի վաճառքի փողերը, տիկին Ղազարյանն ասաց. «Նարեկ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի ու Վարդան Օսկանյանի ստորագրությամբ ունենք այդ փաստաթղթերը… Ամերիկան ակտիվ պայքարում է կոռուպցիայի դեմ, եկել է հայերիս սովորեցնում է, որ կոռուպցիա չի կարելի, բայց մեր իշխանությունների հետ կոռուպցիայով են զբաղվել»:
Թե ինչու են շարժման անդամները հենց ԱՄՆ դեսպանատան տարածքով հետաքրքրված, շարժման ղեկավար Իշխան Թովմասյանն ասաց, որովհետեւ ոչ մի դեսպանատուն նման հսկայական տարածք չի զավթել:
Ցուցարարներին դեսպանատան առջեւ դիմավորեց դեսպանատան ադմինիստրատիվ հարցերով տնօրենը, վերցրեց նրանց գրավոր դիմումը եւ խոստացավ առաջիկա օրերին պատասխանել ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Եվրասիական միություն նախաձեռնության անդամներ: Ոուսաստանը այլևս Ձեր իմացած ՍՍՀՄ-ը չի, Վլադիմիր Պուտինն էլ Վլադիմիր Իլիչը չի: Ինչքան էլ բողոքեք իմպելիալիստ ամերիկայի և հայ դավաճանների դեմ միևնույն է Ոուսաստանը չի լինի այն, որը Դուք կարոտում եք: (((((((Ես գրանտների մասին ոչինչ չասեցի)))))))))))))))))))