Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`Վարդան Այվազյանին. «Ձեր այֆոնը լավ չի աշխատում»

Հունիս 17,2014 16:17

«Մենեջմենթը սխալվի, իրենք թաղվեն կոռուպցիայի մեջ, ժողովուրդը պետք է հատուցի»
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն ու համակարգում կուտակված 18 մլրդ դրամ ճեղքվածքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համարում է «սովորական մենեջմենթի ձախողում»: Այսօր այդ մասին պատգամավորը հայտարարեց «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Հանձնաժողովի նախնական գնահատմամբ` ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Շատ պատգամավորների վրա, այդ թվում նաեւ ՀՀԿ-ական, ընդդիմադիր Լեւոն Զուրաբյանը զարմացած է, որ այդ կորուստների ամբողջ բեռը տեղափոխվում է սպառողի վրա. «Մենեջմենթը սխալվի, իրենք թաղվեն կոռուպցիայի մեջ, ժողովուրդը պետք է հատուցի»: Բայց ընդդիմադիր պատգամավորը զարմացավ նաեւ այն ՀՀԿ-ականների վրա, ովքեր քննադատում են թանկացումները: «Ձեր զարմանալու հատկությունները վերանայել եք փաստորեն, պարոն Զուրաբյան»,- Լեւոն Զուրաբյանի զարմանքին հակադարձեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Դուք եք ստեղծել այդ ամենը: Բոլորդ ընդունեցիք, որ սա կոռուպցիա է, վատ մենեջմենթի հետևանք է, բա ինչո՞ւ եք բեռը դնում ժողովրդի վրա: Եկեք կարգավորող հանձնաժողովին առաջարկենք մերժել, գինը չփոխել, բոլոր մեղավոր սուբյեկտները թող կրեն պատասխանատվությունը, սնանկանան»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Լսումները վարող Վարդան Այվազյանն ընդհատեց Լեւոն Զուրաբյանին. «Ես կզարմանայի, որ դուք տեղավորվեիք ժամանակի մեջ»: «Ձեր այֆոնը լավ չի աշխատում, ժամանակը լավ չեք հաշվում»,-հեգնեց Լեւոն Զուրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30