Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների ակումբի համար պայքարող ակտիվիստին ազատ արձակեցին

Հունիս 17,2014 16:13

Այսօր՝ հունիսի 17-ին, Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից ազատ արձակվեց նախօրեին Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ, «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան ահազանգ էր ստացել, որ Աֆրիկյանների ակումբի շենքը սկսել են քանդել եւ շտապել է դեպքի վայր. «Ճանապարհին մտածեցի, որ պաստառապատել են ֆասադը եւ այդ պաստառը պետք է պատռել, որպեսզի բոլորին հասանելի դառնա, թե ինչպե՞ս են քանդում. Դա առաջին բանն է, որ ես կարող էի անել: Եվ այդպես վերցրեցի դանակ, եկա եւ սկսեցի պատռել»:

Sona_Assatryan_1 Sona_Assatryan_3

Նա մեզ հայտնեց, որ իրեն մեղադրում էին ուրիշի ունեցվածքը վնասելու եւ սառը զենք ունենալու մեջ: Սոնա Ասատրյանը նշեց, որ ոստիկանության բաժանմունքում մանրամասն բացատրություն է գրել, որ իրենք էլ իմանան, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է արել, որից հետո էլ իրեն նկարել են.
«Բայց փաստաբանը եկավ եւ ասաց, որ իրավունք ունեի չնկարվել, նաեւ մատնահետքեր էին ուզում վերցնել, բայց փաստաբանը չթողեց, ասաց՝ ես դեռ կարգավիճակ չունեմ, այդ պատճառով էլ պետք չէ ինձնից մատնահետք վերցնել»:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքից բերման էին ենթարկել մեկ այլ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ Նավակ ճոճողին: Ոստիկանության բաժանմունքում ՊՊԾ պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանը նրա միջոցով սպառնալիք էր փոխանցել շինության համար պայքարող ակտիվիստներին:

Aravot.am-ը Սոնա Ասատրյանից հետաքրքրվեց, թե իրեն ոստիկանության բաժանմունքում սպառնացե՞լ են. «Ընդհանրապես, ուղղակի ասացին՝ էլ օրենք չխախտես»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Սոնա Ասատրյանին մեղադրանք դեռ առաջադրված չէ, եւ ոստիկանությունը տաս օրվա ընթացքում որոշում կկայացնի՝ քրեական գործ հարուցելո՞ւ են, թե՞ ոչ. «Երբ որ ես եկա, արդեն դատավարական գործունեություններն ավարտվել էին իր հետ, իմ ներկայությամբ որեւէ գործունեություն չի իրականացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30