Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները». հետազոտություն

Հունիս 17,2014 16:01

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտական խումբ, «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) աջակցությամբ

Հայաստանից արտագաղթի վերաբերյալ հետազոտությունը ներկայացվել է Կանադայում
կազմակերպված՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ.
դրական զարգացման ծրագիր է իրականացվելու Գյումրիում
«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»:

1

Կինոռեժիսյոր Ատոմ Էգոյան

2

«Գոլոլեան Հիմնադրամի» նախագահ Վահան Գոլոլեան

Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր
կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝
«Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին,
ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են
դառնում:

Հայաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները
ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, և թե այն ինչպիսի դրսևորում է ստանում
Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի Թրենսփերընսի Ինթերնեյշնլ
կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Հայաստանի՝ «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Զեյնալյանը և «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր Վահան Գոլոլեանը:

Տորոնտոյում և Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն
ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները և վերջին տարիներին Հայաստանից
արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին
Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների և աղքատության
հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ
Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝
կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), և թե
ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են
Ալժիրը, Ջիբութին և Կոլումբիան:

Համաժողովի ժամանակ www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանը ներկայացրեց
«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները: Բանախոսը զեկույցում ներկայացրեց Հայաստանից արտագաղթի հիմքում ընկած պատճառները՝ կենտրոնանալով Գյումրիում տիրող իրավիճակի վրա, որպես Հայաստանի ամենաթույլ համայնքներից մեկը, որտեղ
գրանցվել է երկրում ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կամո Մայիլյանը
հայտարարեց, որ «Գոլոլեան Հիմնադրամը» և DEPOP հետազոտական խումբը որոշում են
կայացրել իրենց ջանքերն ուղղել դրական զարգացման նոր ծրագրի իրականացման վրա,
որը մասնավորապես կկենտրոնանա Գյումրիի վրա, որպես Հայաստանի ամենաշատ
տուժած համայնք:

Պարոն Վահան Գոլոլեանն իր խոսքում նշեց. «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն Գյումրին դեռևս բավականին վատ վիճակում է գտնվում:

Գյումրին չի կառուցվել, չնայած որ բավականաչափ միջազգային օգնություն է հատկացվել և որոշ ծրագրեր պետք է իրականացվեյին: Սա իսկապես ամոթալի է: Ինչպես DEPOP
հետազոտությունն է նշում, հույսի պակասն է, որ մարդկանց դուրս է մղում Հայաստանից:
ՈՒրեմն, եկե՛ք սկսենք «ԳՅՈՒՄՐԻԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ» ծրագիր, որպես հույսի փարոս ողջ Հայաստանի համար»:

Կամո Մայիլյան
www.depop.am կայքի խմբագիր և DEPOP հետազոտական խմբի համակարգող 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30