Բաքվում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտնել է, որ Ադրբեջանցի զինվորները հայ դիպուկահարների ձեռքով չեն մահանում:
«Բիրլիկ.ազ»-ի փոխանցմամբ, Յունուսն այս խոսքերն ուղղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմավարության և պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էլմար Սամեդովին:
Ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանում տարեկան 30 զինծառայող է մահանում:
«Եվ նրանք հայ դիպուկահարների ձեռքից չեն զոհվում: Բանակն ընկղմված է կոռուպցիայի մեջ, թեպետ այն պետք է պրոֆեսիոնալ լինի: Գնդապետ Սամեդովը պետք է խոսի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու աշխատանքների մասին», – ասել է նա:
«Ռոուզ Ռոթ» երկօրյա սեմինարին մասնակցում են նաև հայ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Թևան Պողոսյանը, ինչպես նաև՝ քաղաքագետ Ռիչարդ Հովհաննիսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև