Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճապոնական ռեստորանում ձուկը թարմ է, այն դժվար ճապոնական լինի (Տեսանյութ) 

Հունիս 17,2014 15:46

Երեւանում մի քանի ճապոնական ռեստորաններ կան, որտեղ, ինչպես սպասարկող անձնակազմն է վստահեցնում, իսկական ճապոնական թարմ ուտեստներ են:

Ի՞նչ կարծիք ունի ազգությամբ ճապոնացին Հայաստանի ճապոնական ռեստորանների խոհանոցների մասին, արդյոք հայերը համարժե՞ք են վճարում ճապոնական ուտեստների, սուշիի համար եւ արդյոք համապատասխանում է խոհանոցը իրական ճապոնականին. Aravot.am-ը հետաքրքրվեց այս օրերին Հայաստանում գտնվող «Հայ-ճապոնական ասոցիացիայի» գործադիր տնօրեն Չունիշի Նակազավայից, որը դեռեւս Հայաստանում ճապոնական ռեստորան չի այցելել, սակայն Մոսկվայի օրինակը բերեց: «Ես Մոսկվայում մի քանի ճապոնական ռեստորաններ եմ այցելել, իհարկե նրանք առավելագույնս ջանքեր են ներդնում, բայց…տարբերվում են խոհանոցները. Ճապոնիայում շատ թարմ է ու էժան, Մոսկվայում` էժան չէ, ոչ էլ թարմ են ձկնատեսակները:

Ես Մոսկվայում եմ մի քանի ճապոնական ռեստորաններ այցելել:Երեւանում դեռ չեմ համտեսել: Լավ է, որ ձեզ մոտ էլ կա ճապոնական խոհանոց»:

Պարոն Նակազավան նշեց, որ ճապոնական խոհանոցում մի քանի բաղադրիչներ կան` ծովամթերք, ձկնատեսակներ, որոնք շատ կարեւոր են ճապոնական խոհանոցի համ ստանալու համար, սակայն դրանք դժվար է ձեռք բերել, հեռավորությունը երկրների մեծ է, իսկ եթե այստեղ ձուկը թարմ է լինում, այն դժվար թե ճապոնական լինի:

Եթե Մոսկվայում, որը աշխարհի խոշորագույն ու թանկ մայրաքաղաքներից մեկն է, ու մշտապես զբոսաշրջիկներով լի, եւ այստեղ ճապոնական խոհանոցի մթերքները թարմ չեն լինում, ապա Երեւանում կարելի է ենթադրել, թե ինչ թարմության ծովամթերքներ կլիներ ճապոնական եւ չինական ռեստորաններում:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30