Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ` Մեղրիում

Հունիս 17,2014 15:29

Երեկ ժամը 16-ի սահմաններում ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած հորդառատ անձրեւի ու կարկուտի հետեւանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել Մեղրիում: Մոտ 40 րոպե տեւած հողմախառն անձրեւը հեղեղել է Մեղրի քաղաքի փողոցները, քարով ու տիղմով ծածկել կայանած ավտոմեքենաները, կաթվածահար արել երթեւեկությունը, պատերը քանդել, միջհամայնքային ճանապարհները վնասել, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը ջրով ողողել: Մեղրեցիները ստույգ չեն հիշում, թե վերջին 40 տարում, երբ էր եղանակը նման տհաճ անակնկալ մատուցել իրենց: Նրանց պատմելով` վերջին անգամ 1974թ.-ին էր Մեղրիում նման իրավիճակ ստեղծվել:

Meghri Meghri-hoxm
«Փողոցի մեջով հորդառատ գետի չափով հեղեղ էր հոսում, որն իր հետ գերան էր տանում, փայտ, քար, տիղմ, երթեւեկությունը դադարել էր, հողմը քար ու տիղմ էր բերել իր հետ ու մեքենաներին թողել էդ քարերի ու տիղմի տակ: Բարեբախտաբար մաքրված էին կարգավորիչ ջրամբարները ու դրանք չփլվեցին, ավելի վտանգավոր իրավիճակ կլիներ: Քարը խփել-կոտրել էր Գեղագիտական կենտրոնի շենքի պատուհանը ու ջուրը լցվել էր շենքի առաջին հարկը: Հեղեղը ասֆալտի տակ էր մտել ու քարուքանդ էր անում այն, էսպես հողմախառն անձրեւ չէր եղել… Մեկ ժամ շարունակ փողոցներով հեղեղ էր հոսում, աննկարագրելի վիճակ էր, ահավոր էր, մեծ աղետ էր…»,- նշեցին մեղրեցիները:
Մեղրու քաղաքային իշխանությունները երեկվանից մաքրման ու վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում: Մեղրու քաղաքապետի տեղակալ Վանիկ Սարգսյանի փոխանցմամբ` տեղում հանձնաժողով է ստեղծվել` իրավիճակն ուսումնասիրելու եւ վնասի չափը հաշվարկելու համար:
«Այս պահին Սյունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների մասնագետներն ու ԱԻՆ-ի Սյունիքի մարզային փրկարարական ծառայության աշխատակիցները քաղաքապետի ու ստեղծված հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ շրջում են քաղաքում ու ուսումնասիրում իրավիճակը: Մեղրու միջհամայնքային ճանապարհներն են հիմնականում վնասվել, բարձրահարկ շենքերի առաջին հարկերը ջուր լցվել, որոշ շենքերի տանիքներն են վնասվել, Մեղրու առուն էր տիղմից խցանվել, որոշ հատվածներում էլ հունից դուրս եկել եւ բնակիչներին վնաս հասցրել», -փոխանցեց քաղաքապետի տեղակալը:

Այս պահին Մեղրիում դեռ ուսումնասիրությունները շարունակվում են, հորդառատ տեղումների հետեւանքով տուժած բնակիչները շարունակում են դիմումներ ներկայացնել քաղաքապետարան, ուսումնասիրությունների ավարտից հետո միայն պարզ կլինի Մեղրի քաղաքին հասցված վնասի չափը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարները` MeghriNews-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30