Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի աննախադեպ դիրքորոշումը՝ նախկին դատավորի գործով. www.pastinfo.am

Հունիս 17,2014 15:21

Սահմանադրական դատարանը, այսօր քննության առնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա գործը, մինչ այժմ նախադեպը չունեցող իրավիճակի բախվեց:

Երկու ժամ խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո գործի քննությանը մասնակցած ՍԴ 6 անդամների ձայները կիսվեցին: Արդյունքում՝ ՍԴ-ն առաջին անգամ ստիպված էր ղեկավարվել ՍԴ-ի մասին օրենքի 62-րդ հոդվածի 6-րդ կետով, այն է՝ եթե ՍԴ-ն քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված:

Դիմումատուն, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, իր ներկայացուցիչների միջոցով վիճարկում էր իր նկատմամբ կիրառված, սակայն 2013թ.-ի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչված «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 2.1-րդ հոդվածի սահմանադրականությունը:

Համաձայն վիճարկվող հոդվածի՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամյա հավելավճար՝ նրա վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով։

Դիմումատուն գտնում է, որ այս հոդվածի կիրառման արդյունքում ինքը զրկվել է որոշակի երաշխիքներից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30