Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կոնկրետ համաձայնության գան Փարիզում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. АПА

Հունիս 17,2014 15:16

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«ԱՄՆ-ը կարծում է, որ Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հակամարտության կարգավորման հարցում պետք է գան կոնկրետ համաձայնության», – ասել է դեսպանը:

Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերի 19-ին՝ Վիենայում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Դարմանյան says:

    Իմ կարծիքով կողմերը կարող են համաձայնության գալ իմ այս առաջարկի շուրջ/խնդրում եմ մեծամտություն չհամարել/: Ես առաջարկում եմ – Լեռնային Ղարաբաղը ինքնիշխան պետություն է երկու պետական լեզուներով/հայերեն և ադրբեջաներեն/, ինչպես Շվեցարիան է: Այս դեպքում Ադրբեջանը չի կորցնում ոչինչ, հիմա ասում են մեկ ազգ երկու պետություն/նկատի ունեն իրենց և թուրքիային/ այն ժամանակ էլ կասեն մեկ ազգ երեք պետություն: Ավելին սահմանադրությամբ կարելի է ամրագրել, որ Լեռնային Ղարաբաղը պառլամենտական երկիր է, երկրի նախագահը պետք է լինի ադրբեջանցի, իսկ վարչապետը հայ, ասգային ժողովը կունենա երկու համանախագահներ հայ և ադրբեջանցի, որոնք միմյանց կփոխարինեն 6 ամիսը մեկ՝ ունենալով վետոի իրավուք/որպեսի բացառվի այս կամ այն կողմին չբավարարող որոշումների ընդունումը/:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30