Արցախում 8 քաղաքներից գազիֆիկացված է յոթը, 292 գյուղերից 78-ը: 2013 -ին բաժանորդների թիվը աճել է 507 –ով , իսկ հիմնարկ-ձեռնարկություններինը` 17-ով:
Ըստ Արցախգազ» ՓԲԸ տնօրեն Սեյրան Միքայելյանի ներկայացրած տեղեկությունների, 2013-ին 0,2 տոկոսով աճել է ներմուծված գազի ծավալը: Ընդհանուր առմամբ գազի իրացումը աճել է 2 տոկոսով, սակայն, բնակչության կողմից գազի սպառումը նվազել է 6 տոկոսով: Սպառման ցուցանիշն աճել է հիմնարկ-ձեռնարկությունների շնորհիվ:
Բնակիչների կողմից սպառման ծավալի կրճատումը վարչապետ Ա. Հարությունյանը անակնկալ չի համարում. «Մենք այդպիսի կանխատեսումներ ունեինք: Հատկապես, սեփական թաղամասում մարդիկ գերադասում են փայտը որպես վառելիք, քանի որ այն գազից էժան է: Բացի դրանից, հնարավոր է առաջիկայում կրկին նվազի գազի սպառման ծավալը` կենտրոնացված ջեռուցման համակարգի լայնածավալ կիրառման հետևանքով»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ առաջիկայում գազի սակագնի թանկացում չի սպասվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում