ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ շնորհավորեց Քեսաբի ազատագրման կապակցությամբ, սակայն հավելեց, որ Քեսաբը ծայրահեղ վիճակում է. «Ահաբեկիչներն արդեն փախուստի են դիմել թուրքական սահմաններ, սակայն փախնելուց առաջ բոլոր հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները քանդել են»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ ամենամեծ կորուստներն արձանագրվել են հենց Քեսաբի կենտրոնում. «Այնտեղ մինչև հիմա կան տներ, որ այրվում են, բացի այդ այրված վիճակում են նաև հայկական եկեղեցիները, նույնիսկ գերեզմաններն են քանդել: Ես մեկ ժամ առաջ խոսել եմ Քեսաբի հայերի հետ, կապը շատ վատ էր, ոչ հոսանք կա, ոչ էլ ջուր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում