Բաքվում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ Ադրբեջանի նախկին դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շտապել է պետք, փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
«Ղարաբաղի հակամարտության հարցում չի կարելի դանդաղել, քանի որ այն տարածաշրջանային կարևոր նախագծերի համար արգելք է և սպառնում է վերածվել 40 տարի տևող Կիպրոսի հակամարտության պես խնդրի, որտեղ երկու կողմերի բնակչությունն արդեն հաշտվել է տիրող իրավիճակի հետ և որևէ բան փոխելու ցանկություն չունի», – ասել է դիվանագետը:
Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի մեջ նա մեղադրել է Ռուսաստանին՝ պնդելով, որ Իրանի հետ միասին, թույլ չի տալիս Ադրբեջանին ամբողջովին մասնակցել եվրաինտեգրման ծրագրերին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ