Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Դե որ ըտենց ա, եկեք 8 դրամով ավելացնենք, խի՞ եք 3.8 դրամով ավելացնում»

Հունիս 17,2014 14:23

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի`«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա արդարացնում է օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: Բայց նրա այն հայտարարությունը, որ թանկացումից հետո, այս տարվա ընթացքում սպասում են էլեկտրաէներգիայի սպառման ավելացում, զարմացրեց ոչ միայն լսումներին ներկա ընդդիմադիր պատգամավորներին, այլեւ ՀՀԿ-ականներին:

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը, արտահայտելով իր զարմանքն այս հայտարարության մասով, նախ առաջարկեց. «Դե որ ըտենց ա, եկեք 8 դրամով ավելացնենք, խի՞ եք 3.8 դրամով ավելացնում»: Այնուհետ ասաց, որ չի հասկանում այն տրամաբանությունը, որով սպառումը թանկացման արդյունքում պետք է ավելանա:
Ռոբերտ Նազարյանը, սակայն, պատգամավորին չարձագանքեց, քանի որ` «այդ հայտարարությունը հեգնանք էր պարունակում»: Նազարյանի ասածի մասով իր զարմանքն արտահայտեց նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Տնտեսական աճը նվազել է, մարդիկ երկրից գնում են, սակագինը թանկացնում եք` սպառումը պիտի ավելանա՞…. Էդ ինչ ֆոկուս ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30