Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը բարկացրեց անգամ Հերմինե Նաղդալյանին

Հունիս 17,2014 13:56

«Չեք ուզում, արդյոք, որ մի քիչ խորանանք ու տեսնենք, թե վատ մենեջմենթը, վատ էկոնոմիկան ինչպե՞ս է ազդում սակագների վրա»

«Ես տեսնում եմ, որ Դուք չեք ուզում դիտել կառավարման ոչ արդյունավետ մակարդակը, ոլորտի առանձին ընկերությունների մենեջմենթի ցածր մակարդակը: Եվ, ի վերջո, այնպես չէ, որ բոլորիս պետք է բավարարեր այն իրավիճակը, որ սակագինը պետք է անընդհատ բերենք ու սպառողների հաշվին բարձրացնենք: Չեք ուզում, արդյոք, որ մի քիչ խորանանք ու տեսնենք, թե վատ մենեջմենթը, վատ էկոնոմիկան ինչպե՞ս է ազդում սակագների վրա»,- այսօր խորհրդարանում, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայով լսումների ժամանակ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա նկատեց, որ, փաստորեն, հանդուրժում ենք, որ այստեղ կորուստը լինի այնքան, ինչքան լավագույն բիզնեսների շահութաբերությունն է լինում մեր երկրում` 13 տոկոս. «Եկեք ավելի շատ խորանանք այդ ամենի մեջ, պարոն Նազարյան, հաշվի առնելով նաեւ, որ պատգամավորներս շատ ենք շփվում քաղաքացիների հետ եւ ամեն ինչի մասին լավ պատկերացում ունենք հենց նրանց շնորհիվ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, թե այնպես չի, որ հանձնաժողովին չի հետաքրքրում որեւէ ընկերության արդյունավետ աշխատանքը: Նա համաձայնեց, որ արդյունավետ կառավարումից շատ բան է կախված Հայաստանի էներգետիկայի ոլորտում, բայց մեղավորությունը բարդեց օրենսդրական բացի վրա`շրջանցելով իրենց անտարբերությունը. «Գուցե պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ընդունել օրենքներ, որ անգամ արտասահմանյան կապիտալ ունեցող ընկերությունների մենեջմենթի մեջ իրավունք ունենանք մտնել: Այսօր նման օրենքի դրույթ չկա, որ կարողանանք մտնել այդ ընկերությունների մենեջմենթի մեջ»:

Հերմինե Նաղդալյան էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին առաջարկեց`ստեղծել աշխատանքային խումբ, հանձնաժողով կամ ենթահանձնաժողով, որպեսզի հնարավոր լինի լուծել այդ խնդիրը: Վարդան Այվազյանը համաձայնեց, որ առաջարկը կարեւոր է ու խոստացավ զբաղվել աշխատանքային խմբի ստեղծմամբ, որը անհրաժեշտության դեպքում նաեւ ուսումնասիրություններ կանի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30