Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ օրենքով է Զվարթնոցի տաճարը հանձնել վարձակալության ինչ որ քեֆերի համար

Հունիս 17,2014 13:52

Բոլորս էլ այս օրերին ականատես եղանք Զվարթնոցի տաճարի հետ կապված խնդրին: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ի՞նչ է մեկնաբանել ՀՀ մշակնախը իր նախարար Հասմիկ Պողոսյանով հանդերձ, սակայն ես մեկ այլ հարցի եմ անդրադառնում. Զվարթնոցը քրիստոնեական տաճար է ու սրբավայր ու չի դադարում սրբավայր լինելուց` անկախ այն հանգամանքից, թե կանգուն է, գործող թե ավերված:

Հետևաբար հարց. գոյություն ունի ՀՀ կառավարության որոշումների մի ամբողջ փաթեթ՝ քրիստոնեական սրբավայրերն իր օրինական իրավատիրոջը վերադարձնելու մասին: Կոնկրետ դեպքում՝ Առաքելական եկեղեցուն ու Մայր Աթոռին: Ինչո՞ւ մինչև այժմ այն չի վերադարձված իր օրինական իրավատիրոջը, այլ հանձնված է «վարձակալության օրենքով»:

Ինչո՞ւ է մշակնախը մինչև այժմ պայքարում Զվարթնոցի տաճարն իր բալանսում պահելու համար, և ո՞ւր են գնում այդ վարձակալությունից գոյացած գումարները:

Մի պահ մոռանանք, որ անթույլատրելի է քրիստոնեական սրբավայրը «հանձնել վարձակալության» այն էլ «օրենքով»: Նման բան չի արվել նույնիսկ Ադրբեջանում մեր սրբավայրերի հետ, իսկ այ մեր մշակնախի «ոտքերին չի» ու արել է` մոռանալով, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, ու որ իմացվեց սա, ուղղակի ամբողջ աշխարհը ու քրիստոնյա աշխարհը հատկապես կծիծաղի մեզ վրա, հայ ազգի վրա:
Ի դեպ, ո՞ր օրենքով է կարելի Զվարթնոցի տաճարը, որը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական գլուխգործոց է՝ բացի սրբավայր լինելուց և 1989 թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում, հանձնել վարձակալության ինչ որ քեֆերի համար:

Երբևէ նման բան լսե՞լ եք, որ Համաշխարհային մշակութային ժառանգությունը հանձնեն վարձակալության, այն էլ «օրենքով»:

Այ քեզ հրաշք, վարձով տալ համաշխարհային մշակութային կոթողը, քրիստոնեական սրբավայրը՝ այն էլ առաջին քրիստոնեական երկրում:

Նարեկ ԳԱԲՐԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Պետք է Զվարթնոցը տալ Սամվել Ալեքսանյանին,որ մի լավ վերանորոգի եւ լիքը աշխատատեղեր ստեղծի մեր ժողովրդի համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30