Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչպես 22 տարի առաջ, այնպես էլ հիմա պնդում է, որ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել ենք

Հունիս 17,2014 13:43

2014-ի հունիսի 13-ին ՀՀ-ում պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Սմբատ Այվազյանի հուղարկավորությունն էր: Հոգեհացի սեղանին խոսք ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր խոսքում ՀՀ առաջին նախագահը հիշեց Արծվաշենը եւ կրկնեց բառացիորեն նույն գաղափարը, որով 1992թ. «արդարացնում» էր Արծվաշենի կորուստը: Ըստ նրա՝ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ փոխանակել, «բարտեր» ենք արել ՀԽՍՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ՝ Արարատի շրջանում գտնվող Քյարքիի՝ (Տիգրանաշեն), Իջեւանի շրջանի Բարխուդարլիի՝ եւ Նոյեմբերյանի շրջանում գտնվող Վերին Ոսկեպարի (ադրբեջաներեն՝ Յուխարի Ասքիփարա) հետ եւ այդ «գործարքից» դեռ մի բան էլ շահած ենք դուրս եկել:

_--------- _-------- _------

B_11

Հայերի մեծ մասը, ցավոք, ոչինչ չգիտի նշածս կղզյակների մասին: Բայց ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած անձը ինչպե՞ս կարող է չիմանալ դրանց մասին: Իսկ եթե գիտի, ապա ի՞նչ նպատակով է հայ ազգի, հայ պետականության համար կործանարար գաղափարներ դնում շրջանառության մեջ:

Նայենք քարտեզին: Կարմիրով ներկված տարածքները դե յուրե պատկանում են Ադրբեջանին, իսկ կանաչով ներկվածը՝ Հայաստանին:

Ու ՀՀ առաջին նախագահի վերոնշյալ գաղափարի առնչությամբ ցանկանում եմ հարցեր ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ բոլոր նրանց, ովքեր նույնպես համարում են, որ Արծվաշենը փոխանակել ենք ՀՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանական կղզյակների հետ, եւ բոլոր նրանց, ովքեր համոզված են, որ ՀՀ-ի տարածքը 29,74 քկմ է, եւ, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս չէ:

1. Ինչպե՞ս եւ ե՞րբ են առաջացել Քյարքիի, Բարխուդարլուի, Յուխարի Ասքիփարայի ադրբեջանական կղզյակները Հայաստանի տարածքում եւ Արծվաշենը՝ Ադրբեջանում:

2. Ի՞նչ պայմանագրի, գործողության արդյունքում է հաստատվել եւ ո՞ւմ կողմից, ի՞նչ կարգով է արձանագրվել, որ հայերը Արծվաշենը Ադրբեջանին են զիջել Քյարքիի, Բարխուդարլուի, Յուխարի Ասքիփարայի դիմաց:

3. Եթե մենք չկորցնեինք Արծվաշենը կամ վաղը երբ ազատագրենք այն, դրանից արդյո՞ք հետեւում է, որ Ադրբեջանին պետք է վերադարձնենք Տիգրանաշենը (Քյարքին), Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը (Յուխարի Ասքիփարան):

4. Նախքան Արծվաշենը կորցնելը, այսինքն` մինչև 1992-ի ամառը, արդյո՞ք մենք չէինք տնօրինում Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասքիփարան: Եթե չէինք տնօրինում Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասքիփարան, ապա ինչպե՞ս էին այդ տարածքները պահպանվում, վերահսկվում ադրբեջանցիների կողմից, ինչպե՞ս էր իրականացվում այդ կղզյակների կապը արտաքին աշխարհի հետ:

5. Կա՞ մի երկիր, որը պաշտոնապես հայկական տարածք համարի Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասքիփարան: Գուգլ համացանցային հսկան, օրինակ, ադրբեջանական է համարում Քյարքի, Բարխուդարլու, Յուխարի Ասքիփարա կղզյակները: Եվ, ի դեպ, ինչպե՞ս են պատկերացնում այդ կղզյակների մաքսային առումով տարածքային պատկանելությունը՝ մաքսային եւ նման այլ միությունների անդամ ու ոչ անդամ երկրները:

6. Ըստ ՀՀ կառավարության կայքէջում զետեղված տեղեկատվության՝ ՀՀ տարածքը 29,74 քկմ է: Այս թիվն ինչպե՞ս է տեղավորվում ԼՏՊ-ի նշած «բարտերի» շրջանակներում, եւ արդյո՞ք կտուժեր, կպատժվեր որեւէ մեկը, եւ ինչպե՞ս, եթե կառավարության կայքում ՀՀ մակերեսի մասին թիվ չլիներ գրած:

Արտաւազդ ՄՈՍԻՆԵԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հետաքրքիր է , իսկ ինչի հետ է ԼՏՊ-ն փոխանակել Արծվաշենում զոհված, Վանաձորի գնդի նորակոչիկ տղաների կյանքերը:

  2. Արմեն Թորոսյան says:

    Ես լինելով արմատներով Արծվաշենցի, այս հարցում համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ, Պարոն Աբրահամյան եթե հարց է, ինչպես եղավ, որ Արծվաշենը հայտնվեց Ադրբեջանի տարածքում, իսկ Քյարքիի, Բարխուդարլիի, Յուխարի Ասքիփարաի կղզյակները Հայստանի տարածքում: Խնդրում եմ Դուք պարզաբանեք այն փաստը, որ մինչև <> սկսելը. ուշ երեկոյան Վազգեն Սարգսյանի հրամանով գյուղից տարհանեցին ժողովրդին… հայրս Վազգեն Սարգսյանի հետ 1992թ օգոստոսի 12-ին եղել է Ադրբեջանական սահմանին՝ Վահան գյուղի մոտ, երբ արդեն գյուղը հանձնված էր. Վազգեն Սարգսյանի հրամանով Արծվաշեն բերվեցին 12 նորակոչիկներ Կիրովականիից, և սպանվեցին հենց տանկի վրա Արծվաշեն մուտք գործելու պահին. Այս ամենը Ձեզ ներկայացնում եմ ականատեսի խոսքերով.

    • Կարեն says:

      1992 թվականին ես նույնպես ծառայել եմ Վանաձորի (Արջուտի) զորամասում , բայց ուրիշ վաշտում ինչ զոհված տղաները : Չգիտեմ ինչի եք ականատես եղել , բայց մեզ ասել էին , որ տղաները զոհվել են դիրքերում , անհավասար մարտում : Նրանց աճույնները հայկական կողմին հանձնվեցին բավական ուշ, և նրանք հողին հանձնվեցին Եռաբլուրում , եղբայրական գերեզմանում: https://www.youtube.com/watch?v=V4BLVa2UplY&list=PL635E5ADA3B542D50&index=2 https://www.youtube.com/watch?v=sD_BPY_k1CM&index=2&list=PL635E5ADA3B542D50 https://www.youtube.com/watch?v=wKfVSt5FBVE&index=3&list=PL635E5ADA3B542D50

      • Արմեն Թորոսյան says:

        Հարգելի Կարեն, հայրս եղել է դեպքի վայրում Վազգեն Սարգսյանի կողքին, այն ժամանակ երբ Հայկական բանակի ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ մտել են գյուղ. Վազգեն Սարգսյանը և ևս մի քանի հոգի, դժվարանում եմ նշել նրանց անունները. այդ ժամանակ կանգնած են եղել այժմյա հայ-ադրբեջանական՝ Վահանի սահմանին… նշեմ նաև, որ հայրս այդ տարիներին չի եղել զինծառայող, այլ եղել է գյուղի բնակիչ՝ ում ուշ երեկոյան. Կրկնում եմ՝ Վազգեն Սարգսյանի հրամանով տարհանել են գյուղից: Նա մինչև գյուղի հանձնումը եղել է դեպքի վայրում (Սահմանին Վազգեն Սարգսյանի և մնացածների հետ).

        • Արմեն Թորոսյան says:

          Կարեն ջան իմ ասածն ենա, իմանալով, որ գյուղը չենք կարող պահել պետք է հանձնենք. իմաստ չուներ զինվորներին հրամայել մտնել գյուղ, այնինչ, նրանք(Վազգեն Սարգսյանը և ուրիշները) կանգնած էին այժմյա հայ-ադրբեջանական (Վահան գյուղի) սահմանին. ԻՄ ԱՍԱԾՆԱ. Իմանալով, որ գյուղը պետք է հանձնեն, չէր կարելի ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ուղարկել թուրքի բերան. Սխալ ե՞մ Պարոն Աբրահամյան.

          • Տիգրան says:

            Շատ ճիշտ ես, Արմեն ջան: Ու սրա մասին չի կարելի լռել: Սրա մասին բոլորը պետք է իմանան:

          • Տիգրան says:

            Բայց, որ համամիտ ես ԼՏՊ-ի հետ, այ դա չեմ կարողանում հասկանալ: Նա ասում է. որ Արծվաշենը փոխանակել ենք: Էն տղաներին տարան մահվան բերան՝ շատ լավ իմանալով, որ զոհվելու են, չնայած հեռուստատեսությամբ հավաստիացնում էին, թե Արծվաշենը հուսալիորեն պաշտպանված է: Ու ասել, թե փոխանակել ե՞նք: Ոչ: Ծանր կորուստներով, շատ վատ ձեւով կորցրել ենք Արծվաշենը: Ու ցավոք՝ մոռացել: Միշտ պիտի հիշենք ու հետ բերենք Արծվաշենը: Այնտեղ զոհված տղաների հիշատակը միշտ պիտի վառ պահենք ու երբեք թույլ չտանք, որ նման բան կրկնվի մեր պատմության մեջ: Այս թեման շատ ծավալուն է, ինչքան խոսես, կխոսվի: Իսկ որ մեզ խաբել են ու շարունակում են խաբել՝ դա հաստատ է:

  3. Արմեն Թորոսյան says:

    Համամիտ եմ Տիգրան ջան, կորուստներ տվեցինք բայց կարող էր չլինել. ինչևէ եղածը հետ բերել չենք կարող, բայց կարող ենք հիշել. և վառ պահել մեր զոհվածների հիշատակը.

  4. Տիգրան says:

    Բայց իրոք, ՀՀ-ի տարածքն ինչքա՞ն է ու ի՞նչ է մտնում այդ թվի մեջ:

  5. Արմեն Թորոսյան says:

    Խնդրեմ Տիգրան ջան կարծում եմ այս կայքը կօգնի գտնել քեզ հուզող հարցերի որոշ պատասխաններ. https://www.president.am/hy/

    • Տիգրան says:

      Ցավոք, ոչնչով չօգնեց: https://www.president.am/hy/general-information/
      Այստեղ նույնպես գրված է, որ ՀՀ տարածքը 29743 քառ. կմ է, բայց ինչ է մտնում դրա մեջ, գրված չէ: Քյարքին, Բարխուդարլին, Յուխարի Ասքիպարան մտնո՞ւմ է դրա մեջ, թե՞ ոչ: Իսկ Արծվաշենը՞: Ու սրանից բխող բազում հարցեր են առաջանում, որոնց պատասխանելուց գրեթե բոլորը փախչում են:

  6. Anahit says:

    Այս ամենը կարդացի,ամուսինս:«Վարդանանք»ջոկատի հիմնադիր հրամանատարը՝ՀԱԲ- Վանիկը,որն ջոկատով և արյան գնով են վերցրել նշված գյուղերը շատ նեղվեց այդ ապատեղեկատվության համար, արտասվեց,նույնիսկ ոչինչ չկարողացա մանրամասել,այդ բոլոր ճշմարտությունը,այդ իսկ պատճառվ ոչինչ չեմ կարող ավելացնել: Հարկ եղած դեպքում արձագանքեկ ես կփոխանցեմ իրեն:

    • Տիգրան says:

      Ինչն է ապատեղեկատվություն: Եթե ԼՏՊ-ի ասածը, ապա այո, 100տոկոսանոց ապատեղեկատվություն է: Ցավալին այն է, որ մենք մեր հողերի մասին ոչինչ չգիտենք ու վախենում ենք բարձրաձայնել, որ այս հողը մերն է: Կառչել ենք 29.74 քկմ-ին ու վերջ: Իսկ ով է չափել ՀՀ-ն: Կադաստրը՞: Ոչ: Մենք արտագրում ենք այն թվերը, որոնք օտարները հանդուրժում են մեզ ու դա ներկայացնում որպես ՀՀ տարածք: Սերունդ ենք մեծացնում, ազգ ենք խաբում: Եւ դա անում ենք ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով: Բայց այ թե ինչո՞ւ, այ դա չգիտեմ:

  7. Anahit says:

    Այո,ԼՏՊ-ի ասածն է ապատեղտկատվություն:

    • Տիգրան says:

      ԼՏՊ-ն միշտ էլ ապատեղակցրել է մեզ ու շարունակում է դա անելը: Ափսոս, որ չենք գիտակցում դա ու շարունակում ենք ապակողմնորոշված մի կերպ թպրտալ:

    • Տիգրան says:

      Ի նկատի ունեմ, որ այսօրվա թե՛ իշխանությունը, թե՛ այսպես կոչված ընդդիմությունը, նույն ԼՏՊ-ի քաղաքականությունն են շարունակում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30