Լրահոս
Օրվա լրահոսը

Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի տնօրենը պնդում է, որ իրենց ռուսական դասարաններում ՀՀ քաղաքացիների երեխաներ չկան

Հունիս 17,2014 13:26

Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց մտնելիս՝ ծնողին առաջարկում են՝ ռուսական դասարանո՞ւմ եք ուզում ձեր երեխան սովորի, թե՞ հայկականում, ինչը, բնականաբար, օրենքի խախտում է:

Դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխկյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, թե ռուսական դասարաններ ընդունում են իր խոսքով՝ միայն երեք կետով հաստատվածներին: «Ռուսական դասարանները հաստատված են ԿԳ նախարարության կողմից եւ գործում են երեք կետով.
1. եթե աշակերտը ՌԴ կամ այլ պետության քաղաքացի է,
2. եթե ունի այլ պետության քաղաքացու կողմից ստացած խնամակալություն, 3. եթե երեխան հինգ տարի անընդմեջ սովորել է Ռուսաստանում, ուստի մեխանիկորեն կարող է շարունակել սովորել ռուսական դասարանում»,-ասաց տնօրենը:
Նաեւ վկայակոչեց ՀՀ Հանրակրթության մասին օրենքը (https://www.edu.am/index.php?id=3566&topMenu=-1&menu1=85&menu2=89&arch=0)
«Буквально մեկ ամիս առաջ կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացրել մեր դպրոցում ու ոչ մի խախտում չի արձանագրել: Մեզ մոտ արդեն քանի տարի է, ինչ ռուսական դպրոցը դադարել է գոյատեւել, ռուսերենով ուսուցմամբ դասարաններ են գործում: Կարող եմ փաստաթղթերով էլ հիմնավորել եւ թաղապետարանի կողմից հաստատված որոշումները ցույց տալ, որտեղ առկա է մեզ մոտ սովորողների ծնողների այլ պետության քաղաքացիությունը: Ունենք նաեւ ազգությամբ եզդի, ռուս երեխաներ, որոնք սովորում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, բայց այդ դասարաններում եւս հայոց լեզուն նույնպիսի դրվածք ունի, ինչպես հայկականում»,-շարունակեց դպրոցի տնօրենը:

Հարցրինք՝ պատահել է, որ ՀՀ քաղաքացիները դիմեն ռուսերենով ուսուցմամբ առաջին դասարանում իրենց երեխային տեղավորելու խնդրանքով:

«Այո, բայց պատահում է, բայց բացատրում ենք, որ իրենք պետք է նստեն հայկական դասարաններ, եթե չունեն համապատասխան փաստաթղթեր, իսկ եթե ունեն, իրավասու չենք չկատարել ծնողի ցանկությունը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ իրենց դպրոցում կան այլ պետությունների քաղաքացիների երեխաներ, որոնց ծնողները ցանկություն են հայտնել, որ երեխաներն անպայման հայկական դասարաններում սովորեն:

Տնօրենից տեղեկացանք, որ Մայակովսկու անվան դպրոցում ընդհանուր թվով 9 ռուսերենով ուսուցմամբ դասարան կա. այսինքն՝ մեկական, առաջինից մինչեւ 9-րդ դասարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30