Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, ով մի քանի օր առաջ ձերբակալվել էր՝ փողոցում վիճաբանության ժամանակ օդ կրակելու համար, ազատ է արձակվել։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, նա ազատ է արձակվել մի քանի պատգամավորների երաշխավորությամբ։
«ՉԻ» – Հետաքրքիր է՝ հատկապես ի՞նչ են երաշխավորել պատգամավորները։ Որ քաղաքապետի խորհրդականի չափազանց աշխույժ որդին օրինակա՞ն ճանապարհով է ձեռք բերել զենքը, որ այլեւս չի՞ կրակի, թե՞ հակառակը՝ այսուհետ եւս միայն օդ կկրակի, որպեսզի հանկարծ որեւէ մեկին վնաս չտա։ Կամ գուցե պատգամավորները խոստացել են, որ երիտասարդը սրանից հետո միայն ցերեկնե՞րը կկրակի (որպեսզի չխանգարի երեւանցիների գիշերային անդորրը):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում