Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կարծում եմ, որ պիտի պահպանեինք Լենինի արձանի պատվանդանը». «Իրատես de facto»

Հունիս 17,2014 13:03

Անաստաս Միկոյանի արձանի շուրջ բավականին մեծ աղմուկ է բարձրացել։ Ըստ էության, հասարակությունը երկփեղկված է, յուրաքանչյուր կողմը, անշուշտ, ճիշտ է յուրովի։ «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրույցում շոշափվեցին, առհասարակ, արձանների տեղադրման շուրջ գոյացող մի շարք խնդիրներ։

– Հանուն ինչի՞ պիտի այսօր արձան և կոթող տեղադրել այլ կերպ ասած, ո՞րն է դրա խորհուրդը:

– Արձան տեղադրելով իշխանությունն ուղերձ է հղում հանրությանը, քանդակն ու հուշաղբյուրը ընդամենը գեղարվեստական խնդիրներ չեն լուծում և արտացոլում, այն քաղաքական և գաղափարական ուղերձ է։ Այս տեսանկյունից ելնելով, ի՞նչ ուղերձ է իշխանությունը հղում Միկոյանի արձանի տեղադրմամբ։ Ես չարագուշակ ուղերձներ եմ տեսնում, այն է՝ էական չէ, թե ոնց ես պաշտոնավարելու, կարևորը որ պաշտոնավարելու ես, էական չէ, որ պաշտոնավարմանդ ընթացքում անցնում ես ժողովրդի հավատի և արյան վրայով, էական է իշխանությանդ երկարաձգումը։ Վերջապես, արձանի արժանացողը արդյո՞ք որևէ դրական և առանձնահատուկ բան է իրականացրել իր պետության համար։ Կամ համաշխարհային առումով նպաստե՞լ է, թե՞ կանխարգելել մարդկության առաջընթացը։ Միկոյանը չի նպաստել համաշխարհային առաջընթացին, նա բազմաթիվ օղակներից մեկն էր, նրան, այո, հաջողվեց ազդել սովետա-ամերիկյան համաշխարհային ճգնաժամի դրական լուծման վրա, բայց չէ՞ որ մարդկությունը բազմաթիվ նման ճգնաժամեր է տեսել։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե Անաստաս Միկոյանը մորթապաշտությունից կամ ահուսարսափից դրդված է իր հակամարդկային գործերն իրականացրել, նրա արձանը չպետք Է տեղադրվի, առավել ևս, որ ես առանձնացրի մեկ այլ հայի՝ Աղասի Խանջյանին, ով զոհաբերվեց հանուն իր գաղափարների, բնականաբար, Խանջյանի արձանի ուղերձը միանգամայն ճիշտ ուղերձ կլինի հանրությանը։

– Այս օրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հռչակեց Նժդեհի արձանը Երևանի կենտրոնում տեղաղրելու մասին իր որոշումը։ Սա ևս ուղերձ է, խիստ դրական և երկար սպասված։ Սակայն տարիներ շարունակ ինքս եմ ուղերձներ հրապարակել առ այն, որ անհեթեթություն է Նժդեհի անունով անվանակոչել Սուրեն Սպանդարյանի անունը կրող հրապարակը, հրապարակ մտնող Կալինինի անվան պողոտան և մետրոյի կայարանը։ Եվ Նժդեհի անվան հրապարակում պահպանել բոլշևիկ Սպանդարյանի արձանը։ Ի դեպ, Սպանդարյանի հեղափոխական մականունը Իզգոյ էր։

– Աշխարհում քաղաքակիրթ փորձ կա. ժամանակավրեպ, անընդունելի քաղաքական գործիչների արձանները հավաքել առանձին մի վայրում, որևէ պուրակում։ Սա մեզ մոտ չկիրառվեց։ Բայց ժամանակին Լենինի անվան հրապարակում հենց Լենինի արձանն էր՝ Մերկուրովի հրաշալի գործը։ Կարծում եմ, որ պիտի պահպանեինք արձանի պատվանդանը, վրան տեղադրելով հանրապետության, մեր հարատևության կամ մի այլ վեհ բանի խորհրդանիշ կոթողը։ Անգամ պատվանդանի վրայի Խորհրդային Հայաստանի դրոշը խնդիր չէր, այն Առաջին հանրապետության շարունակություն հանդիսացող պետության դրոշն էր, որը նախորդեց 3-րդ հանրապետությանը։ Վերադառնալով Նժդեհի արձանին, միանշանակ Սպանդարյանի արձանը պետք է տեղափոխվեր, ինչպես ասացի, հատուկ դրանց համար նախատեսված մի վայր։ Բայց դրական եմ համարում մայրաքաղաքի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրելու Տարոն Մարգարյանի մտադրությունը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30