Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը կրկին շտապում է

Հունիս 17,2014 13:01

Խորհրդարանում «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Դրանց ներկա են բավական շատ թվով պատգամավորներ եւ բոլորն էլ ցանկանում են իրենց հարցերի պատասխանները ամբողջական ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից:

Լսումները վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ի սկզբանե դուր չեկավ, որ պատգամավորները շատ հարցեր ունեն: Նա հորդորեց իր գործընկերներին միանգամից հերթագրվել, այլապես հետո հնարավորություն չեն ունենա հարց տալու: Ասել է, թե Ռոբերտ Նազարյանի պատասխաններից բխող հավելյալ հարցերն այդպես էլ անպատասխան կմնան: Առաջարկ եղավ անգամ արձագանքելու հնարավորությունը հանել, որպեսզի ժամանակ շահեն:
Ի հեճուկս Վարդան Այվազյանի այս մղումների, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր կողքին նստած ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանին, որը հնչեցնում էր իր հարցերը, հորդորեց. «Ձգի, երկար ձգի»:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, նույն դահլիճում, 2013 թվականի բյուջեի կատարողական քննարկումների ժամանակ Վարդան Այվազյանը կրկին նույն ոճով էր աշխատում`թույլ չտալով, որ պատգամավորները հարցեր տան պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30