Լրահոս
Օրվա լրահոսը

Թող գնան Հանքավանի անտառները եւ ինչքան ուզում են՝ պաշտպանեն լեզվի մասին օրենքը. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 17,2014 13:02

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Եվրասիական միությանն անդամակցելու հետ կապված ինչ-որ սեմինարի ժամանակ, որի աշխատանքային լեզուն, ի դեպ, ռուսերենն էր, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը դիմել է դրա դեմ բողոքող ակտիվիստներին, թե «գնացեք լեզվի մասին օրենքն ուրիշ տեղ պաշտպանեք»։

«ՉԻ» – Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ լեզվի մասին օրենքի համաձայն, արգելվում է Հայաստանում որեւէ օտար լեզվով նման միջոցառումներ կազմակերպել՝ առանց հայերեն սինխրոն թարգմանության։ Լեզվի մասին օրենքը գործում է ՀՀ ողջ տարածքում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցն էլ, եթե չենք սխալվում, ՀՀ տարածքում է: Բայց էկոնոմիկայի փոխնախարարն, իհարկե, իրավացի է. ակտիվիստները պիտի լեզվի մասին օրենքը պաշտպանեն ոչ թե այնտեղ, որտեղ այդ օրենքը խախտվում է, այլ այնտեղ, որտեղ դա ավելի անշառ է։ Օրինակ՝ թող գնան Հանքավանի անտառները եւ ինչքան ուզում են՝ պաշտպանեն լեզվի մասին օրենքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30