Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. «Ինչո՞ւ գազի սակագնի բարձրացում կարող է լինել, էլեկտրաէներգիայինը` ոչ»

Հունիս 17,2014 12:57

Ինչո՞ւ է հանձնաժողովը ինքը, սեփական նախաձեռնությամբ առաջարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը`հարցը հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այն ուղղված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Հարցը հնչեց «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

«Ինչու սեփական նախաձեռնությամբ…. եթե Դուք մի փոքր հետադարձ հայացք գցեք, ապա կտեսնեք, որ երբեւէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հայտով չի եղել, եղել է հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ: Մենք ունենք պաշտոնական գրություններ բոլոր կայաններից ու ընկերություններից, որոնցում նույնիսկ պահանջվում էր սակագնի բարձրացումը հունվարի մեկից: Բայց մենք ասացինք` տարի փակվի կգնա: Չստացվեց»,- պատգամավորին պատասխանեց Ռոբերտ Նազարյանը`հավելելով. «Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր ընկերություններից ունենք գրություններ պահանջների տեսքով` վերանայել սակագինը: Ռոբերտ Նազարյանի փոխանցմամբ, սակագնի բարձրացման պահանջով 11 ընկերություն է դիմել հանձնաժողովին: Միայն Որոտանի կասկադը չի դիմել` հասկանալի պատճառով:
Ռոբերտ Նազարյանը նաեւ զարմանքով հակադարձեց`ինչո՞ւ գազի սակագնի բարձրացում կարող է լինել, էլեկտրաէներգիայինը` ոչ:

Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Հանձնաժողովի նախնական գնահատմամբ` ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30