Աֆրիկյանների տան խնդրի, հուշարձանի տեղափոխման և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին խնդրեցինք կարծիք հայտնել «Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարապետ-շինարար ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ։
Պատասխանը, մեղմ ասած, անսպասելի էր. «Բան չեմ կարող ասել, ի՞նչ եք ուզում իմանալ։ Դա հուշարձան է, չէ՞, ուրեմն չի կարելի տեղափոխել, ըստ երևույթին։ Բոլոր թերթերը գրել են դրա մասին, հեռուստատեսության բոլոր ծրագրերով խոսվել է, բոլորը դեմ են, ի՞նչ եք ուզում ինձնից իմանալ»։
Ուզածս, իհարկե, մասնագիտական կարծիքն էր: «Ես Էլ եմ դեմ և՛ տեղափոխմանը, և՛ ոչնչացմանը»,- ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրենը։
Եթե բոլորը դեմ են՝ մասնագետները, հանրությունը, արդյունք չե՞նք կարող ակնկալել՝ հարցրի։
«Եթե բոլոր մասնագետները դեմ են, ուրեմն պետք է գործեր օրենքը»,- ասաց Գրիգոր Ազիզյանը։
Կարդացեք նաև
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում