Ինչո՞ւ Երեւանի ՋԵԿ-ից չի վերցվել էլեկտրաէներգիան, որտեղ գներն ավելի մատչելի են գները`այս հարցն այսօր խորհրդարանում, էլեկտրաէներգիայի գների թանկացման առիթով կազմակերպված լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Սակագնի բարձրացման պատճառների մասին խոսելիս Ռոբերտ Նազարյանը նշել էր գոյացած պարտքի մարումը, իսկ պարտքը գոյացել է մի քանի պատճառներով, որոնցից մեկն էլ ՀԱԷԿ-ի վթարն է եղել: ՀԱԷԿ-ը վթարի եւ հետագա վերանորոգման աշխատանքների պատճառով ՀԱԷԿ-ն 88 օր ուշացումով միացել է ՀԷՑ-ին: Նազարյանն ասաց, որ այդ ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ից է էլեկտրաէներգիա վերցվել:
«Երեւանի ՋԷԿ-ն ամբողջ հզորությամբ մատակարարել է հոսանք եւ որեւէ ավել կիլովատի ռեզերվ չուներ: Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը, որը ամենաթանկ էներգիա արտադրողն է, շատ ռեզերվ ունի, որը կարող է փակել ողջ Հայաստանի պահանջարկը»,- հիմնավորեց Ռոբերտ Նազարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև