Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունը հետեւյալ սկզբունքով՝ պետական համակարգում պարտադիր, իսկ մասնավոր համակարգում կամավոր ձեւաչափով. «Ժողովուրդ»

Հունիս 17,2014 11:24

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ եզրահանգման են եկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում։

– Պարոն Հակոբյան, արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ում քննարկում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Ի վերջո, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ վարչապետի հետ ի՞նչ եք քննարկել ու ի՞նչ եզրահանգման եք եկել։
– Այդ հարցը քննարկվել է ԱԺ տարբեր խմբակցությունների հետ ու առաջարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություն կատարել հետեւյալ սկզբունքով, պետական համակարգում պարտադիր, իսկ մասնավոր համակարգում կամավոր ձեւաչափով։ Մենք ներկայացրել ենք, որից հետո որոշվել է, որ խմբակցությունները պետք է քննարկեն այս հարցը ու իրենց կարծիքներն ասեն, որ կարողանանք վերջնական որոշում կայացնել։

– Բայց Քառյակն արդեն ՀՀ կառավարությանը ներկայացրել է 12 կետից բաղկացած պահանջագիր, որով հստակ պահանջում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը։

– Պարտադիր բաղադրիչը հանելն իրենք հիմնավորել են նրանով, որ «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական է, իսկ ես էլ ասում եմ, որ Սահմանադրական դատարանի կողմից նման որոշում չկա։ Ես կրկնում եմ՝ «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական չէ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30