ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման` 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում ոստիկանները տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն