Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ավելի է հեշտանում Հայաստանը հայաթափելու ծրագիրը. «Ժողովուրդ»

Հունիս 17,2014 11:13

Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե առաջիկայում Ռուսաստանում բնակվող հայ միգրանտները կստանան այնպիսի արտոնություններ, ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները։ «Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կմիանա Եվրասիական միությանը, եւ այս բոլոր հարցերն իրավական լուծում կստանան։ Ամեն դեպքում, նրանք մեզ ընդառաջ գնացին, որպեսզի հարցը լուծվի հիմա եւ ստիպված չլինենք սպասել ԵՏՄ մտնելու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- ռուսական կողմին իր երախտիքն է արտահայտել ԱԺ փոխխոսնակը։

Թվում է, թե ռուսները գոնե մի դրական քայլ են կատարել՝օր առաջ հեշտացնելով հանուն հանապազօրյա հացի Ռուսաստանի խիստ անհյուրընկալ դարձած եզերքներում դեգերող մեր հայրենակիցների կեցության հարցը։ Էլ չասած, որ սա իսկական ցնծության առիթ է արտաքսման վտանգի առջեւ հայտնված կամ արդեն իսկ արտաքսված հազարավոր ՀՀ քաղաքացիների համար, ովքեր տարեսկզբի միգրացիոն օրենսդրության խստացումից հետո զրկվել էին մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։

Իրականում սա շատ մեծ եւ իրական վտանգ է՝ ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը։ Այդպիսով փաստորեն, էլ ավելի է հեշտանում Հայաստանը հայաթափելու ծրագիրը։ Իսկ որ այդպիսի ծրագիր առկա է, կասկածից դուրս է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30