ՀՀ Ոստիկանապետ
գեներալ – լեյտենանտ
Վ. Ս. Գասպարյանին
Հարգելի Ոստիկանապետ
2014թ. Ապրիլի 8-ին Ոստիկանության Գորիսի վետերանների անունից նամակով տեղեկացվել է Ձեզ այն մասին,որ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհուրդը, վետերանները խստագույնս դատապարտում են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի և Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գևորգյանի կողմից ս/թ ապրիլի 7-ին իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար,որով արատավորվել է վետերանների պատիվն ու արժանապատվությունը:
Կարգապահական կոպիտ խախտումների համար պահանջել ենք կարգապահական տույժեր կիրառել Վ. Ավագյանի և Վ. Գևորգյանի նկատմամբ:
Առ այսօր պատասխան չենք ստացել:
Ոստիկանության Գորիսի
Վետերանների խորհրդի
Նախագահ Ռ. Հակոբյան
17.06.2014թ.