Դուբայում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին օրը խաղացվել է հինգ տուր:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից առայժմ լավագույնը գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր եւ ընդամենը կես քայլ է զիջում առաջատարների եռյակը ձեւավորած Յան Նեպոմնյաշչիին, Սերգեյ Կարյակինին եւ Ֆաբիանո Կարուանային:
Լեւոն Արոնյանն ունի 3,0, Գաբրիել Սարգսյանը՝ 2,5, Զավեն Անդրիասյանը՝ 1,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ