Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ նպատակը ժամանակ շահելն ու օրեցօր թափ հավաքող «Դ!եմ եմ» շարժման դիմադրությունը կոտրելն էր «Հայկական ժամանակ»

Հունիս 17,2014 11:03

Ըստ աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկների, պարտադիր կուտակային մասհանումների փոխարեն կներմուծվի նոր հարկատեսակ, որը կկոչվի «նպատակային սոցիալական վճար» կամ ուղղակի՝ սոցվճար։ Թե ումից որքան սոցվճար պետք է գանձվի, հաշվարկվելու է ճիշտ նույն կերպ, ինչպես հաշվարկվում էր օրենքի նախկին՝ հակասահմանադրական ճանաչված դրույթներով։ Այսինքն, նպատակային սոցիալական վճարը կկազմի անվանական աշխատավարձի 5 տոկոսը։ Եվս 5 տոկոս կվճարի պետությունը, բայց ոչ ավել քան 25 հազար դրամ։

Տվյալ անձի հաշվով նպատակային սոցիալական վճարը եւ պետության կատարած վճարումը միասին պետք է կազմի նրա անվանական աշխատավարձի 10 տոկոսը։ Եթե տվյալ անձի անվանական աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա պետբյուջեից կվճարվի 25 հազար դրամ, իսկ 10 տոկոսը կհամալրվի աշխատողի հաշվին։ Օրինակ՝ եթե անձի անվանական աշխատավարձը կազմում է 600 հազար դրամ, ապա նրա հաշվին յուրաքանչյուր ամիս պետք է «նստի» 60 հազար դրամ։ Սակայն, պետությունը կվճարի այդ գումարից միայն 25 հազար դրամ, իսկ աշխատողից կպահվի 35 հազար դրամ, որպեսզի այդ երկու վճարումները միասին կազմեն 60 հազար դրամ կամ՝ 600 հազար դրամի 10 տոկոսը։

Բացարձակապես նույն ձեւով հաշվարկվում էր պարտադիր կենսաթոշակային մասհանումը։ Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ բովանդակային առումով ոչինչ՝ բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Իսկ դա նշանակում է, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ընդամենը պոպուլիստական պահվածք էր դրսեւորում, որի միակ նպատակը ժամանակ շահելն ու օրեցօր թափ հավաքող «Դ!եմ եմ» շարժման դիմադրությունը կոտրելն էր։

Ի դեպ, այն, որ կենսաթոշակայինի հարցում Հովիկ Աբրահամյանի «հետքայլերը» հենց այս նպատակն էին հետապնդում, բազմաթիվ կանխատեսումներ են եղել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30