Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. Իշխանությունն ու ոչ իշխանությունը կառավարվում են Կրեմլից. «168 ժամ»

Հունիս 17,2014 10:48
andranik qocharyan

«Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության և ոչ իշխանության համերաշխության մասին:

«Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում է ոչ թե համագործակցության ներքին կյանքում, այլ ավելի բաց և հրապարակային առևտուր անելու հնարավորության: Այս պահին իշխանության և ոչ իշխանության միջեւ ընթանում է դիրքային պայքար, թե ինչ համաձայնություններով պետք է մոտենալ 2017-18թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այս գործընթացները հանգեցնեն նրան, որ մինչև այս տարեվերջ որոշվի, թե 2017թ. ոնց են կիսելու իշխանությունը»,- ասաց Ա. Քոչարյանը:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի տպագիր համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30