Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձան-շենքն իր տեղը կգտնի մի նախագծում, որի ճակատագիրն անորոշ է. «Ա1+»

Հունիս 17,2014 10:44

Աֆրիկյանների ակումբի շենքը շուտով կապամոնտաժեն ու կտեղափոխեն։ Ապամոնտաժում են երկու պատճառաբանությամբ շինությունն անմխիթար վիճակում է, բացի այդ, հուշարձան-շենքն իր տեղը կգտնի «Հին Երևան» նախագծում։ «Ա1+»-ն այս առնչությամբ զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ։

– Պարոն Սուքիասյան, դեռևս հունվար ամսին դուք ասուլիսով էիք հանդես եկել՝ ասելով, որ «Հին Երևան» նախագծի համար գումարներ նախատեսված չեն։ Արդյոք ներկայումս գումարներ կա՞ն, թե ոչ։

– Դա բավականին մեծ ծրագիր է և լուրջ ներդրումային անհրաժեշտություն կա։ Բազմաթիվ մասնավորների հետ բանակցային գործընթացներ տեղի ունեցան։ Դրանց զգալի հատվածը ձախողվել է, զգալի հատվածը, կարծես թե, ընթացքի մեջ է, և քննարկումները շարունակվում են։ Բայց բյուջեից գումարներ այս տարի նախատեսված չեն։

– Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման կողմնակիցները, մասնավորապես՝ քաղաքապետարանը, պնդում են, որ շինությունն իր տեղը գտնելու է «Հին Երևան» նախագծում։ Եթե ապամոնտաժում եք, բայց փաստացի այս պահին նախագիծն իրագործված չէ, ու դեռ մի քանի տարի է՝ թղթի վրա է մնում, այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու Աֆրիկյանների հայտնի շենքի ճակատագիրը։

– Աֆրիկյանները տեղափոխվում է, և այդ աշխատանքներն արվում են՝ նախ և առաջ անվտանգությամբ պայմանավորված, այսինքն` պայմանավորված հնարավոր փլուզումից։ Իսկ որպես հին կառույց, որպես այդ տրամաբանության մեջ տեղավորվող միավոր, միանգամայն իրավացի կլինի, որ դա տեղափոխվի հենց այդ հատվածում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30