Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր բաղադրիչը մնում է, ընդամենը փոխվում է դրա անունը. «Հայկական ժամանակ»

Հունիս 17,2014 10:41

Հովիկ Աբրահամյանի վարչապետության սկիզբը նշանավորվեց նրանով, որ նա հետքայլ արեց կուտակային կենսաթոշակային «բարեփոխումների» իշխանության նախաձեռնությունից։ Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ ինչ-որ դրական նշույլներ կային, ապա դրանք պայմանավորված էին հենց կուտակայինի հարցում Աբրահամյանի հայտարարություններից։ Սակայն, այդ փուչիկն էլ պայթեց։

Շաբաթ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ եւ ՀՀ Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կոսմետիկ փոփոխություններ առաջարկել, որով պարտադիր բաղադրիչի էությունը չի փոխվում։ Այսինքն, պարտադիր բաղադրիչը մնում է, ընդամենը փոխվում է դրա անունը։

Նոր նախագծով պարտադիր կուտակային վճարումների փոխարեն առաջարկվում է բյուջե մուտքագրել «նպատակային սոցիալական վճար», մեկ այլ «նորամուծությամբ», համակարգին պարտադիր ձետվ մաս կկազմեն պետական սեկտորի աշխատողները, իսկ մասնավոր ընկերությունների աշխատողները համակարգին կանդամակցեն 2017 թվականից։

Ահա թե ինչ էր նշանակում Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը։

Սպասվում է, որ կառավարությունը սույն նախագիծը կփորձի Ազգային ժողովում «անցկացնել» այս շաբաթ՝ հունիսի 18-ին մեկնարկող արտահերթում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30