«Կարծում եմ` պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է` բավական վառ և էկզոտիկ: Այդուհանդերձ, նա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, իսկ այդ վիճակը ստեղծվել է դեռ Կիսելյովից առաջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում արված հայտարարություններին:
Դուբնովի կարծիքով` Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբը, որին մասնակցում էր Կիսելյովը, խեղաթյուրում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների էությունը: «Դա բավական սպեկուլյատիվ-միֆային կազմավորում է, որը հին, վնասակար և, իմ կարծիքով, բավական վտանգավոր միֆերի համակարգը ներկայացնում է` որպես այն իրականությունը, որին, իբր թե, պետք է ձգտեն Հայաստանը և Ռուսաստանը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կիսելյովի ասածները կարելի է համարել Կրեմլի պաշտոնական տեսակետը, Դուբնովն ասաց. «Սա Ռուսաստանի ոչ պաշտոնական դիրքորոշումն է, որը գերիշխում է Կրեմլում»:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում