Լրահոս
Օրվա լրահոսը

56 միլիոնի գողության գործով դատավճիռը կայացվեց

Հունիս 17,2014 10:32

«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից, որը կայանված է եղել Արշակունյաց պողոտայի վրա գտնվող «Սեմ» ռեստորանային համալիրի մոտ, կատարված 56 միլիոն դրամի գողության գործով դատական քննությունն ավարտվեց:
Դատավոր Մեսրոպ Մակյանը HSBC աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Առուշանյանին օժանդակության հոդվածով դատապարտեց 5 տարի 6 ամսվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Գողության համար Էդգար Կարաքեշիշյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում էր, Էդգար Կարեշիշյանի կողմից «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի կնիքներն ու փաստաթղթերը ոչնչացնելու մեղադրանքին, ըստ այդմ ենթադրյալ քրեական պատասխանատվությանը, Է.Կարաքեշիշյանն ազատվեց՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատարանը բավարարեց քաղհայցը. ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա-Գրեյն» ՍՊԸ-ի պետք է բռնագանձվի 55 մլն. 500 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ ընկերությանը պատճառված վնասի հատուցում:

Աշոտ Առուշանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն այսօր Aravot.am-ին ասաց, որ դատավճիռը բողոքարկելու է ամբողջությամբ:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30