Նախորդ շաբաթ ոչ իշխանական քառյակի պահանջները, իմ կարծիքով, բավականաչափ ռադիկալ չէին, եւ ես կփորձեմ լրացնել այդ բացը՝ հարցին մոտենալով ավելի ամբողջական ձեւով:
1. Մինչեւ սեպտեմբերի 1-ը հասնել Ադրբեջանի ամբողջական եւ լիակատար կապիտուլյացիային եւ նրա կողմից ԼՂՀ ճանաչմանը: Հետագա երկու ամսում բանակցություններ վարել Ադրբեջանի կազմում մնացած տարածքները վերադարձնելու մասին:
2. Մինչեւ սեպտեմբերի 1-ը ՀՀ-ին միացնել Արեւմտյան Հայաստանը եւ բանակցություններ սկսել Կիլիկյան Հայկական անկլավի մասին:
3. Մինչեւ սեպտեմբերի 1-ը առնվազն եռապատկել ՀՀ բնակչությունը:
Կարդացեք նաև
4. Առնվազն 40 անգամ բարձրացնել աշխատավարձերը:
5. Համոզել Հայաստանի կովերին, որ նրանք առնվազն երկու անգամ ավելի շատ կաթ տան:
6. Վերացնել կարմիր գծերը, տեսախցիկները, արագաչափերը եւ լուսաֆորները՝ որպես հայաստանցիների արտագաղթի հիմնական պատճառ:
7. Երեւանի քաղաքային տրանսպորտում երթեւեկությունը, էլեկտրաէներգիան եւ գազը դարձնել անվճար:
8. Վերացնել հարկերը՝ դրա փոխարեն ամիսը մի անգամ հարուստներից խլել իրենց հարստությունները, դրանք կճուճների տեսքով դնել Ազատության հրապարակում եւ հնարավորություն տալ ցանկացողներին վերցնել՝ ով որքան ուզում է:
9. Արգելել սուպերմարկետները, ամբողջ ապրանքը վաճառել միայն սեղանիկների վրա:
10. Թույլատրել ընդդիմադիրներին ճայթուկներով երթերը, եթե դրանք արդար նպատակներ են հետապնդում:
11. Թույլատրել ընդդիմության համակիրներին կրակել ոստիկանների վրա, եթե դա քաղաքական բողոքի ձեւ է:
12. Մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ եւ խնդրել Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա նահանգապետ նշանակի ժողովրդի մասին մտածող մարդու:
13. Դիվանագիտական ճանապարհով ապահովել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությանը եւ հասնել նրան, որ մեր թիմը աշխարհի չեմպիոն դառնա:
Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը իմ 13 պահանջները չկատարվեն, ես գրելու եմ եւս մի հոդված, որում կամփոփեմ իմ պահանջների կատարումը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո’. Դուք գտել եք մեր ժողովրդի փրկության բանաձևը: ԵՎ եթե ավազապետական հանցախումբը չկատարի առաջարկված համեստ և իրատեսական պահանջները ապա Դուք “օրինակ վերցնելով հիանալի քառյակից” սեպտեմբերի 1-ի հոդվածում առանց այլևայլությունների պետք է տեղեկացնեք, որ պահանջների հաջորդ հոդվածը կհրապարակվի դեկտեմբերի 31-ին: Միանում եմ պահանջաՏԻՐՈՒԹՅԱՆԸ:
Պայքար,պայքար մինչև նոր տարվա բուդն ու գոջին:
P.S. Հենց նոր իմացա որ Գլենդելի հայ համայնքը խիստ վիրավորված է ձեզանից: Ինչու ձեր ցուցակում չի ընդգրկված Գլենդելի և Նորտ Հոլիվուդի միավորման պահանջը Մայր Հայրենիքին:
Այ, դուրս շատ եկավ: Բա, այսպիսի պահանջներ պետք է ներկայացնել, թե չէ ի՞նչ մանր-մունր բաների ետևից են ընկել այդ քառաթևերը: Շաաա~տ լավ եք գրել:
Մյունհաուզենին հիշեցի 🙂
Որպես Հայաաստանի Բարգավաճ Հանրապետական Կոնգրեսի Խոսնակ պարտավորվում եմ ի կատար ածել ձեր բոլոր պահանջները Մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի օրհնությամբ: Հատկապես մեծ խանդավառությամբ եմ լծվելու մինչեւ սեպտեմբերի 1-ը ՀՀ բնակչության եռապատկման և կովերի կաթնատվության կրկնապատկման սրբազան առաքելությանը:
Դե հիմա ինձ լսեք:Ինչ սեպտեմբեր, ինչ բան 1. Հրատապ ֆաշիզմի ճակատից շարել:2.Դրանով արդարարության հանդեպ կվերականգնվի մի նշույլ, որն էլ գուցե դառնա ազգային վերածննդի հիմք և խորհել արագացված և մշակել երբևէ չունեցած ճիշտ ռազմավարություն:4 Փյունիկ թռչունը մահվան շեմին զառամյալի վրա հույս չպիտի դնի այլ…ոչ թե ազգային կրակող ավտոմատների, այլ մտքի և ոգու:Մտքի և ոգու բալանսը վերականգնող ազգը չի մեռնի:
Պարոն Աբրահամյան դուք հավատն եք սպանում….Մի ժամանակ էլ գրում էիք` Հայաստան-2020 եւ ծիծաղելի ապագա ներկայացնում…. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ մի արեք…Մի սպանեք ապագայի նկատմամբ հավատը: Նաեւ դրանից են մարդիկ արտագաղթում
Միանում եմ ՀՀ քաղաքացուն:
Ես այստեղ չծաղրվող գաղափարների ծաղր տեսա ու չհամատեղվող գաղափարներ: Եթե ընդդիմադիրներին ճայթուկներով երթերը թույլատրելը, եթե դրանք արդար նպատակներ են հետապնդում կամ կովերին համոզելը, որ 2,3,4,5 անգամ ավելի կաթ տան՝ կարող է հումորային, ծաղրական լինել, ապա ոչ մի կերպ այդպիսին չի կարող լինել ազգային, տարածքային հարցերը: Ինչ վերաբերվում է կարմիր գծերին, արագաչափերին, փոխադրանու անվճար լինելուն, ապա այդտեղ նույնպես ոչ մի ծաղրական բան չկա: Անաչառ քննարկում այս մասով շահագրգիռ կողմերի հետ եղե՞լ է: Եթե լիներ, համոզված եմ, որ ոչ ոք էլ չէր դժգոհի ու ծաղրելու կարիք էլ չէր լինի: Չհավանեցի:
Հեգնելով հո չի:Ես էլ կարող եմ հեգնել ոչ պոպուլիստական պահանջները:Գազի գինը բարձրացնել,այնքան մինչև որ մարդիկ,գազն օգտագործեն միայն սուիցիդի նպատակով,կոռուպցիան դարձնել պաշտոնապես օրինական,կոռուպցիայից օտվելու չափը և օրինականությունը կախված լինի Նախագահի դաբրոյից:Բոլորին ստիպել,որ գոհ լինեն ստեղծված իրավիճակից:Գալուստ Սահակյանին 3 անգամ ավելի շատ ցուցադրել հեռուստատեսությամբ և դպրոցներում պարտադիր առարկա մցնել,որը կկոչվի, “Ցիտատներ մեծն փիլիսոփայից”:Արագաչափերը այնպես վերափոխեն,որ նրանք տուգանեն միայն անտեր մարդկանց,մնացածին պարզապես շնորհավորանքներ ուղղարկել, գեղեցիկ խախտման կապակցությամ:Փակել Հայաստանի պաշտպանության նախարարությունը և բացել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ֆիլիալ:
Հարգելի Զավեն՛ եթե Դուք դեմ չեք, գուցէ խնդրենք պ-ն Աբրահամյանին ավելացնի ցուցակը: Անձամբ ինձ՛ Ձեր առաջարկները դուր եկան((((((((((:
Ես դեմ չեմ,բայց իմ առաջարկները ես վերցրել եմ կառավարության դե ֆակտո ծրագրից:Այսպիսով հեղինակային իրավունքները իրենց է պատկանում:
Շատ լավն էր
Դնում եմ երրկրորդ անգամ, առաջին անգամ, հույս ունեմ, չի հայտնվել՝ տեխնիկական պատճառներով։
Ա.Աբրահամյան, դուք նույնքան ծիծաղելի էիք, երբ խորհուրդ էիք տալիս կարդալ «կառավարության ծրագիրը»։ Նույնքան ծիծաղելի էիք, երբ գրում էիք, որ «ընդդիմության» «12 պահանջները» պետք է «լրամշակվեն (այսինքն՝ համ կարդացել եք, համ այնտեղ «միտք» եք գտել ..))).. որը ձեզ չի բավարարել..))).. )
Հիմա էլ ծաղրում եք գոյություն չունեցողի գույություն չունեցող միտքը..)))..
Որիշ կերպ քան էջը լցնելու ցանկությամբ՝ այդ ամեն ինչը դժվար է բացատրել…
Пусть безумная идея, не решайте сгоряча!
Отвечайте нам скорее через доку-главврача.
С уваженьем. Дата, подпись.. . Отвечайте нам, а то,
Если вы не отзоветесь мы напишем в “Спортлото”.
Այս “նպատակներին” հասնելու համար անհրաժեշտ է.՝
Համոզել Վլադիմիր Պուտինին, որ նշանակի Ադրբեջանի
1. նախագահ Լ. Տ. – Պետրոսյանին,
2. պաշտպանության նախարար Վ. Մանուկյանին,
3. Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովին,
4. Ֆինանսների նախարար Ռ. Քոչարյանին,
5. Պետ. անվտանգության տնօրեն Լ. Զուրաբյանին,
6. գիտության նախարար Խ. Ստամբուլցյանին,
7. Պետ. արխիվի ղեկավար Ս. Սարգսյանին,
8. Ոստիկանության նախարար Աշոտ Մանուչարյանին,
9. ԱԳ նախարար Ա. Բաղդասարյանին…
Ամեն օր կարդալով հայկական մամուլ@, ճիշտ նույն զգացումն է: Իզուր եք կարծում, թե այսօր սրամտել եք,պ Աբրահամյան: Մանավանդ ձեր եթերում անդադար հայտնվող «քաղաքական գործիչների» կարծիքներն առանձնապես չեն տարբերվում սրանից: Դե իհարկե, Դուք չէիք կարող առանց Պուտինի–չէ որ հիմնական ՆՊԱՏԱԿ@ հենց դա է?! Ախր շաաաաատ հնարամիտ եք(((((
Մեզ երբեք ռուսները չեն պաշտպանել:
Որտեղ չեն եղել ռուսները, որտեղ չեն կռվել նրանք, մենք հեշտ ու հանգիստ հաղթանակ ենք տարել ադրբեջանցիների նկատմամբ:
Նա հիշել է, որ 1992թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիայի կողմից հայաթափվեց եւ ադրբեջանցիներին հանձնվեց Շահումյանը։
«Մեզ նորից տեղափոխեցին Մարտակերտ, այդ ժամանակ ընկել էր Թալիշը, Չայլուն, Մատաղիսը։ Մի օր մենք փորձեցինք հակահարձակման անցնել, այդ ժամանակ մեր մոտից ուտեչկա էր եղել, թե ինչ, մեր մի 80 հոգանոց վաշտին դիմավորեց գեներալ Շամանովի դեսանտային զորքերը, որտեղ մենք 80 զոհ տվեցինք, որից 21-ը «Արաբոյից»,- պատմել է Մանվել Եղիազարյանը՝ նշելով, որ հակառակորդի 8000-9000-անոց զորքի մեջ 1000-1500-ը ռուսական կանոնավոր բանակի զինվորներ են եղել»։
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան
https://news.am/arm/news/214702.html
Կարապետ, պարզ է, որ քո դուրը եկել է Մանվելի ասածը: Բայց պետք չէ այդքան հաճախ կրկնել, դու էլ՝հո այդտեղ չե՞ս եղել ու ոտքից վիրավորվել:
Ես այդ ժամանակ 4 տարեկան էի և Երևանում էի, իսկ Մանվել Եղիազարյանին անունով դիմելու իրավունք ունենալու համար դու առնվազն նրա կողքին կանգնած պիտի լինեիր, ինչի վրա ես շատ խիստ կասկածում եմ, հաշվի առնելով որ նույնիսկ անունտ կամ կեղծանունտ հայերեն չես գրում:
Ինչ վերաբրեվում է հաճախ կրկնելուն, մի անհանգստացիր, նյութեր շատ կան, բոլորին էլ կծանոթացնեմ ըստ անհրաժեշտության:
Ինձ շատ դուր եկավ։
Այս ծաղրն ու ծանակն էր պակասում,կամ խարակիրի հայկական ձեւով.