Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելը հակասահմանադրական չէ. «Հրապարակ»

Հունիս 17,2014 10:30

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով ապրիլի 2-ին ոչ իշխանական ուժերի հայցն էր ներկայացնում ՍԴ-ում, ասում է, որ պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելը հակասահմանադրական չէ։ «Օրենքում պարտադիր բաղադրիչը, միանշանակ, հակասահմանադրական էր, քննարկման ենթակա չի՝ դա լավ կլիներ, թե վատ կլիներ։ Լավ կլիներ, եթե անձն ուզենար կամավոր կուտակեր, բայց ոչ՝ երբ նրան պարտադրում են։ Իսկ որ սոցիալական ապահովությունը պետք է արվի, եւ դա պետք է արվի հարկատուի հաշվին, դա նորմալ է, հակասահմանադրական չէ»։

Իրավապաշտպանը ներկայացված փաթեթին մանրամասն ծանոթանալուց հետո միայն կասի՝ հասարակությանը սորտավորելն իր հերթին չի՞ հակասում արդյոք սահմանադրականությանը։

Հանդիպման մասնակից ՀՅԴ-ական տնտեսագետ Արա Նռանյանն ասում է, որ ներկայացված մեխանիզմն ընդամենը հնի խմբագրված տարբերակն է. «Հիմնական խնդիրները, որոնք մատնանշել էր ՍԴ-ն՝ տարիքային խտրականություն, պարտադիրի առկայություն, ըստ էության, չեն վերանում։ Իրական, բովանդակային փոփոխություն այստեղ չկա, կա որոշակի խմբագրում։ Եթե սոցիալական վճար է, ապա դա պետք է բոլորի նկատմամբ կիրառվի, այլ ոչ թե խտրական մոտեցմամբ, որը, չի բացառվում, նույնպես կարող է Սահմանադրության հետ խնդիրներ առաջ բերել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30