Այսօր` հունիսի 16-ին, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստը Սահակյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Հեղինե Բիշարյանի հետ, ով նշեց, որ հանդիպումը կառուցողական էր, քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. «ՀՀԿ-ն էլ սկզբունքորեն դեմ չէ, որ այդ համագործակցությունը տեղի ունենա, լինեն աշխատանքային քննարկումներ, նոր տեսակետներ ու մոտեցումներ»:
ՕԵԿ