Աֆրիկյանների տան առաջին քարը արդեն գետնին է հայտնվել։ Շենքի կառուցապատող Առաքել Աֆրիկյանի ժառանգը՝ Արմեն Աֆրիկյանը, դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։
Տարածքում աշխատող բանվորները, թեև չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն հաղորդեցին, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժումը կսկսվի հենց վաղը։ Ձեռքերը ծալած չեն պատրաստվում նստել նաեւ հուշարձան-շենքի պաշտպանության համար պայքարողները։ Միաժամանակ «Պաշտպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը իշխանությունների հետ որևէ հույս չի կապում։
Եթե չպահպանեք այս շենքը, հաջորդը կարող է լինել Գառնու տաճարը։ Զգուշացնում է նախաձեռնության անդամ Վահագն Գևորգյանը։
Աֆրիկյանների շենքը կներգրավվի «Հին Երևան» նախագծի շրջանակներում։ Քաղաքապետարանի այս հավաստիացումները հօդս են ցնդեցնում մեկ այլ պատճառաբանությամբ՝ գումար չկա։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում