Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը. «Ազատություն» ռ/կ

Հունիս 16,2014 21:49

Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ի սպանությունների համար, փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը քննարկել ենք նաև մեր նախորդ այցի ժամանակ, վաղը պատրաստվում ենք այն ևս մեկ անգամ քննարկել խորհրդարանում, ամենայն հավանականությամբ նաև Հայաստանի նախագահի հետ: Ես կարծում եմ, որ մենք մեր զեկույցում անդրադարձ կկատարենք այդ խնդրին»։

Ի պատասխան մեր հարցի, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ առ այսօր սպանությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերելու հարցում իշխանություններն այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել, Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը պատրաստվում ենք տալ Հայաստանի խորհրդարանականներին, նաև միգուցե նախագահին»։

Հայաստանի հարցով համազեկուցողին հարցրեցինք, թե ինչպե՞ս են գնահատում ժողովրդավարության վիճակը Հայաստանում, և մասնավորապես, ոստիկանության գործելաոճը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները բազմիցս են բարձրաձայնում բաժանմունքներում և ոստիկանական մեքենաներում տեղի ունեցող ծեծի և կտտանքների մասին: Ֆիշերն ասաց, թե այս պահին որևէ գնահատական տալ չի կարող, այս փուլում իրենք լսելու են բոլոր կողմերին, որից հետո վերադառնալու են Ստրասբուրգ և իրենց հավաքած փաստերը քննարկելու են նախ Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում, ապա և այս ամսվա վերջին կայանալիք ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի լիագումար նիստում, որտեղ էլ կներկայացնեն իրենց զեկույցը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ավելի քան 7 ամիս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հարցը, ում իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալ են համարում: Հայաստանի հարցով համազեկուցողները այսօր առաջին անգամ են լսել Շանթ Հարությունյանի գործի մասին:

«Ես այդ մասին այսօր առաջին անգամ եմ լսում, այդ իսկ պատճառով պետք է այդ հարցը քննարկենք նաև այլ մարդկանց հետ՝ հասկանալու համար, թե որն է ճշմարտությունը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել»,- ասաց Աքսել Ֆիշերը՝ հավելելով, թե իրենց կարճատև այցի ընթացքում դժվար թե կարողանան հանդիպել Շանթին:

Իրավապաշտպան կազմակերպությունները համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում հատուկ բարձրացրել են թե Շանթ Հարությունյանի, և թե Վոլոդյա Ավետիսյանը հարցերը՝ պնդելով, որ նրանք երկուսն էլ քաղաքական բանտարկյալներ են: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հանդիպմանը մասնակցած Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ դատավորը ԵԽԽՎ-ն է?:Նրանց օրհնությամբ այսօր արևելյան Ուկրաինայում մարդասպանություն է իրականացվում՝ռուսախոս բնակչության սպանդը կարելի է,իսկ մյուս կողմինը՝հանցագործություն է:Փոխանակ այսքան տարիների ընթացքում ջուր ծեծեիք՝մեկ երկու վկա գտնեիք և պարզեիք մեղավորներին-ով? է կրակել,ինչու,ինչպիսի հանգամանքներում:Վեց տարի է անցել և չգտնվեց մեկը,որ ցուցմունք տա ով ում վրա է կրակել:Այսպես ավելի լավ է՝ ՀՀ իշխանությունները մշտապես կլինեն ,,դոմոկլյան սրի,, տակ և միշտ առիթ կլինի մեղադրելու:Թե չե ուրիշ ինչի? մասին խոսեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30