Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Բեռների ներկա ծավալով երկաթգիծը վնասաբեր է լինելու»

Հունիս 16,2014 20:23

Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում «Հարավկովկասյան միություն, կողմ եւ դեմ: Վրաստանի դերն ու ներուժը» թեմայով հասարակական լսումների ժամանակ զեկուցող, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց, որ նախագծերը՝ կառուցված նավթամուղը, գազամուղը եւ երկաթգիծը շրջանցել են Հայաստանը,որը դա հնարավորության բացթողում, միլիոնավոր դոլարների կորուստ է եղել եւ հավելեց . «Այժմ Թուրքիան ՝ ի դեմս Ահմեդ Դավութօղլուի Հայաստանին առաջարկել է՝ եկեք գոնե երկաթգիծը վերականգնենք: Ադրբեջանական գիտնականներ Գյուլար Բայրամովը եւ Ֆուադ Ռասուլովն ուսումնասիրել են երկաթգծի վերականգնման հնարավորությունները: Ահա նրանց ուսումնասիրությունը, թե որքանո՞վ է այդ նախագիծը տնտեսապես կարեւոր եւ եկամտաբեր: Նրան հաշվել են երկաթգծի վերականգնման նվազագույն ծախսերը: Հիշում եք, չէ՞, որ քանդում էինք, երջանիկ էինք, որ քանդել ենք Հայաստան տանող երկաթգիծը, նրանք էլ քանդեցին Ադրբեջան տանող երկաթգիծը: Ադրբեջանցի գիտնականները համեմատել են երկաթգծի վերականգնման ծախսերը եւ դրա շահագործումից սպասվող եկամուտները : Իրավիճակն այնպիսին է՝ երկաթգծի վերականգնման համար Ադրբեջանի ծախսերը, ներդրումները կկազմեն 264 միլիոն դոլար, Հայաստանինը՝ 103 միլիոն դոլար, որը բավական մեծ գումար է, Թուրքիայինը՝ 57 միլիոն դոլար: Նրանց տարածքում քանդված երկաթգիծ չկա, նրանք կարող են նոր երկաթգիծ կառուցել:

Երկաթգծի գործարկմամբ, առկա բոլոր բեռների ներգրավմամբ, ամեն տարի Ադրբեջանի կորուստները կկազմեն 26 միլիոն դոլար, Հայաստանինը ՝13 միլիոն դոլար, Թուրքիայի վնասները՝ 3 միլիոն դոլար: Այսինքն՝ եթե մենք նույնիսկ գործարկենք երկաթգիծը, մեխանիկորեն, բեռնաշրջանառության, տնտեսական համագործակցության ներկայիս ծավալներով մենք շահույթ չենք ստանալու: Դա նշանակում է , որ մենք պետք է փուլերով նոր աստիճանի բարձրացնենք մեր տնտեսական համագործակցության ծավալները, որպեսզի բազմապատկենք բեռների ծավալները, եւ միայն այդ ժամանակ երկաթգիծը կդառնա շահութաբեր»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30