Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղմթերքի արտադրության ծավալները կրկնապատկելն իրատեսական չէ»

Հունիս 16,2014 20:10

Այսօր Aravot.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հետաքրքրվեց, թե ցրտահարության, կարկտահարության, երաշտի, Արարատյան դաշտավայրի խորքային հորերի հետ կապված խնդիրների առկայության պարագայում իրատեսակա՞ն են համարում քառյակի` գյուղատնտեսության վերաբերյալ երկու պահանջները, որոնք իշխանությունները պետք է հասցնեն իրականացնել մինչեւ աշուն:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական 4 ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին  իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջներ, որոնցից մեկը գյուղմթերքի արտադրությունըկրկնապատկելն էր, մյուսը`գյուղատնտեսական վարկերը արտարժույթայինից դրամայինի վերածելը:

Մեր հարցերին ի պատասխան, նախարարությունից հայտնեցին` այդ հարցերը քննարկման փուլում են: Մինչ գյուղնախարարության մասնագետները հաշվարկում են, գումարում հանում, հասկանալու համար հնարավո՞ր է 4-5 ամսում գյուղմթերքի արտադրության ծավալները կրկնապատկել, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսական ոլորտի փորձագետ, որը չցանկացավ ներկայանալ, նկատեց. «Կրկնապատկելու համար նախադրյալներ պետք է լինեն, այսինքն` պետք է երկու անգամ ավելի շատ ցանեն, պետք է արդյունավետությունը բարձրացնեն, որպեսզի կարողանան կրկնապատկել: Ասել 2 անգամ պետք է բարձրացնել, այդ ժամանակահատվածի համար` անիրատեսական պահանջ է: Իհարկե, տեղ կա բարձրացնելու, բայց մեկ տարվա ընթացքում նույնիսկ անհնար է անել»:

Մեր զրուցակիցն, անդրադառնալով քառյակի` գյուղացուն դրամով վարկ տալու պահանջին, ասաց, որ դոլարային վարկերը համեմատաբար էժան են, քան` դրամային վարկերը, բայց դոլարային վարկերն իրենց մեջ արժութային ռիսկեր են պարունակում. «Պարզապես պետք է վարկ վերցնողը որոշի դրամո՞վ է վերցնում, թե դոլարով, դա պարտադրանքի հարց չէ: Չկա պարտադիր պահանջ, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն դոլարով, ուղղակի պետք է արգելեն վարկային կազմակերպություններին դոլարով վարկ տալ: Ավելի ճիշտ է գյուղացիների շրջանում դասընթացներ կազմակերպել, կրթական աշխատանքներ տանել` ցույց տալու դոլարով վարկ վերցնելու վնասաբերությունը կամ դրական կողմերը, բացատրել, թե ինչ ռիսկեր են պարունակում արտարժույթով վարկեր վերցնելը եւ այլն, որպեսզի գյուղացին չգնա դոլարով վարկ վերցնի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30