Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կմիանա Եվրասիական միությանը, և այս բոլոր հարցերը իրավական լուծում կստանան: Ամեն դեպքում, նրանք մեզ ընդառաջ գնացին, որպեսզի հարցը լուծվի հիմա, և ստիպված չլինենք սպասել ԵՏՄ մտնելու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ ասել է Նաղդալյանը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Հետաքրքիր ժողովուրդ ենք՛ երբ Ոուսաստանը խստացնում է միգրացիոն ռեժիմը,լաց ու կոց ենք սկսում թէ տեսեք էս շոունիստների պատճառով մերոնք չեն կարողանում գնալ և փող աշխատել, հենց արտոնություններ են տալիս ամբողջ կոկորդով գոռում ենք հասեք-փրկեք երկիրը դատարկվեց: