Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ցանկանում է ֆռռացնե՞լ քառյակին (Տեսանյութ)

Հունիս 16,2014 18:18

«Հիմնական խնդիրները այն է, որ պարտադիր բաղադրիչը չի վերացվել, այն գործելու է ողջ պետական սեկտորի համար, իսկ մասնավորի համար դրա գործածությունը հետաձգվում է երեք տարով: Ով պետական պաշտոնյա է եղել եւ ժամանակին պարտադիր մտել է այդ համակարգ, այլեւս հնարավորություն չունի դուրս գալու: Ով մասնավոր սեկտորում է աշխատել եւ կամավոր է մտել, նույնպես չի կարող դուրսգալ»,- այսօր քառյակի`ՀԱԿ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «պարտադիր կուտակայինի» մասին կառավարության ներկայացրած նոր նախագծից որոշ գաղտնազերծումներ արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա տեղեկացեց, որ  աշխատանքային նոր նախագծով չի կատարվել ՍԴ-ի որոշումն այն մասին, որ քաղաքացիների տարբեր կատեգորիաների նկատմամբ խտրականություն չի կարելի:

Միասնական տեսակետն այս հարցով քառյակը կհրապարակի ավելի ուշ, քանի որ ԲՀԿ-ն դեռ վաղը կայանալիք խմբակցության, ապա կուսակցության խորհրդի նիստում պետք է վերջնական որոշում կայացնի: Թեեւ Լեւոն Զուրաբյանը հավաստիացրեց, որ քառյակում միասնական մոտեցում առկա է, խնդիրը զուտ տեխնիկական է:

Լրագրողներից մեկի հարցին`նոր նախագծի աշխատանքներին մասնակցե՞լ են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք սկզբունքորեն դեմ չէին կառավարության հետ համատեղ աշխատել նոր փաստաթղթի վրա, Լեւոն Զուրաբյանը հորդորեց հարցն ուղղել ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին: Բայց հավելեց. «Մեր ունեցած տեղեկություններով, դրվել է փաստաթուղթ, որը չի քննարկվել»:

Քառյակի այսօրվա նիստում քննարկվել են էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ «գազի հանձնաժողովի» գործունեությանը վերաբերվող հարցեր: Էլեկտրաէներգիայի թանկացման հարցում բոլորը համակարծիք են`թանկացումն անհիմն է:

Ինչ մնում է «գազի հանձնաժողովին», ի սկզբանե նախատեսված էր, որ այն հունիսի վերջին վերջնական կամ գոնե միջանկյալ զեկույց պետք է ներկայացնի: Թեեւ բավականաչափ աշխատանք արված է միջանկյալ զեկույց ունենալու համար, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչները ընդդիմանում են եւ չեն ցանկանում միջանկյալ զեկույց հրապարակել: Առաջիկա քննարկումները հստակեցումներ կմտցնեն: Զուրաբյանն ասաց, որ եթե քաղաքական մեծամասնությունը համառի, քառյակը սեփական զեկույցը կհրապարակի:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30