Նախագահական նստավայրի դիմաց Արման Խաչատրյանի հայրը մեղադրում էր դատախազին կողմնակալ վերաբերմունքի մեջ. «Նա պնդում է, որ միտումնավոր, մեկը մյուսին լրացնելով՝ ծեծել են, բայց Վերաքննիչ դատարանում պարզվեց, որ ամբաստանյալները ոչ մի միտումնավոր արարք չեն գործել»:
Արման Խաչատրյանի մայրն էլ` Սուսաննա Դավթյանն էլ պնդեց, որ իր տղան անմեղ է . «Իմ տղան ոչ մի բանի չի մասնակցել: Իսկ դատախազն եկավ իր վճիռը կայացրեց ու գնաց` ասելով, «որ բոլորն էլ ծեծում էին, բոլորն էլ միասնական էին, բոլորն էլ մասնակցում էին: Ինչի իմ տղան դատապարտվի 12 տարի, նա ոչ մի բան չի արել: Արդարացում եմ ուզում, դատախազը սխալ է խոսել»:
Մեր հարցին, թե ինչ էր անում իրենց տղան դեպքի ժամանակ, Արման Խաչատրյանի մայրը պատմեց, որ նա զրուցել է բժիշկ Վահե Ավետյանի ընկերոջ` Էդգար Նիկոյանի հետ:
Հունիսի 23-ին Վերաքննիչ դատարանը «Հարսնաքարի» գործով վճիռ է հրապարակելու, վճռին ընդառաջ՝ մեղադրյալներ Արման Խաչատրյանի եւ Արման Բաղդասարյանի հարազատները ամեն շաբաթ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում:
Կարդացեք նաև
«Բոլորիս պահանջն այն է, որ կայացվի արդար դատավճիռ: Դատախազի ոչ մի ասածը չկարողացավ հիմնավորել, ապացույցներ չուներ: Իմ ամուսինը խոստովանել է, որ դեպքի ժամանակ հարվածել է Գարիկ Սողոմոնյանին, իսկ նա ասում է` չգիտեմ, եթե ասում ես, ուրեմն այդպես էլ եղել է »,- շարունակեց Արման Բաղդասարյանի կինը` Հռիփսիմե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, երկկողմանի ծեծ է եղել, տուժող Գարիկ Սողոմոնյանն էլ իր ամուսնուն է հարվածել, իր ամուսինն էլ է վնասվածք ստացել. «Երկկողմանի ծեծկռտուք է եղել, բայց Գարիկ Սողոմոնյանը հերքում է, որ ինքը նման բան է արել, ասում է` ինքը չի տեսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ