Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «գազի հանձնաժողովի» նիստը, որը կշարունակվի նաեւ վաղը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն այսօր վերջնական եզրակացության չի հանգել, վաղը հավանաբար վերջնական եզրակացություն կլինի:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը, որը գործում է մի քանի ենթահանձնաժողովներով, ուսումնասիրելու է «ՀայՌուսգազարդի» վաճառքի գործարքը, գազի սակագնի, կորուստներին վերաբերող եւ այլ հարցեր: Հանձնաժողովը պետական մարմիններից արդեն բավականաչափ տեղեկություններ է ստացել, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այդ իսկ պատճառով էլ, հավանաբար, հանձնաժողովի աշխատանքները կերկարաձգվեն մինչեւ տարեվերջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ