Հունիսի 1-ին. ժամը 18-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նոյեմբերյանի «Սրբասար» տեղանքում վթարի ենթարկված «Վիլիսի» 6 ուղեւորներ: Նրանք գնացել էին սարը ուրց հավաքելու: Մեքենան, մեր տեղեկություններով, եղել է տեխնիկապես անսարք:
Վթարից տուժածները չափահաս են, բոլորն էլ՝ Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի բնակիչներ: Առավել չափով տուժած 2 հոգու հունիսի 1-ին Նոյեմբերյանից տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ծանր վիճակում գտնող, 1961թ. ծնված Սամսոն Ղարագյոզյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է գլխի վիրահատության:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը մեզ հայտնեց, որ Սամսոն Ղարագյոզյանը կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ