Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քառյակի երեք բացառությունները կուտակայինի մասով (Տեսանյութ)

Հունիս 16,2014 17:35

«Մեզ համար ամենասկզբունքային երեք խնդիր կա կուտակայինի հետ կապված. մենք համարում ենք կուտակային այս ռեֆորմի պարտադիր բաղադրիչն անընդունելի`որեւէ տեսքով`քողարկված, ոչ քողարկված, ինչ-որ մի կատեգորիաների վրա տարածվող եւ այլն»,-քառյակի`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Dem-em_aryak_2

Քառյակն այսօր հավաքվել է քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող կառավարության ներկայացրած նոր նախագիծը, որը շաբաթ օրը ներկայացվել էր խորհրդարանական խմբակցություններին: Այն ենթադրում է, որ «պարտադիր կուտակայինն» այլեւս պարտադիր հարկատեսակ է դառնալու:
«Բացառում ենք խտրականությունը: Այն ժամանակ երկու կատեգորիա կար, հիմա արդեն երեք կատեգորիա են մտցրել»,-երկրորդ վերապահումը բարձրաձայնեց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ երրորդ վերապահումն էլ վերաբերում է սերունդների համերաշխությանը. «Մեզ համար գործելու է սերունդների համերաշխության սկզբունքը»:
Այժմ այս եւ այլ հարցերը քառյակը կշարունակի քննարկել «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել քառյակի նիստին:

Դիմելով լրագրողներին`ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հումոր արեց. «Ավելի լավ է դուք կամավոր լքեք աշխատասենյակը, քան պարտադրված»:

Այլ մանրամասները`նիստի ավարտից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30