Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 200 ընտանիք ունեցող գյուղից մնաց ընդամենը մեկ բնակիչ, այն էլ` 78 տարեկան (Տեսանյութ)

Հունիս 16,2014 17:30

Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված, սակայն Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող Խարկով գյուղի նախկին բնակիչները, որոնց մեծ մասը տարիների ընթացքում տեղափոխվել են բնակության հարևան Բագրավան գյուղ, Aravot.am-ի հետ զրույցում շատ նեղվեցին հարազատ գյուղ մտնելու համար գործող սահմանային ռեժիմից: Նրանց ասելով, իրենք հոգնել են ամեն անգամ իրենց ծննդավայր մտնելու համար հատուկ թույլտվություն ձեռք բերելուց: Ըստ նրանց, գյուղը իսպառ դատարկվել է այս պատճառով. սակայն դեռ հողամասեր ունեն, միայն թե քթերից են բերում մշակման ժամանակ:

2421
Զրուցակիցներից մեկը պատմեց, թե եղել է դեպք, երբ տեխնիկան վերցրած գնացել է բերքը հավաքելու, տրակտորի վարորդն էլ համապատասխան թույլտվությունն ունեցել է, սակայն, պատճառաբանել են, թե արտակարգ իրավիճակ է, ներս մտնել չեն թույլատրել, իսկ հաջորդ օրը կարկուտը տարել է բերքը: Ըստ նրանց, նման խոչընդոտները շատ են:
Պատմական Խարկովում մարդ չի մնացել, որը մանրամասնորեն կներկայացներ գյուղի պատմությունը: Aravot.am-ին Ռուսաստան տեղափոխված գյուղի բնակիչներից մեկից`Շուշանիկից հաջողվեց ճշտել, որ այն կոչվում է Խարկով, քանի որ արևը շատ ուժեղ է այստեղ, խոտը այնպես է դեղնել, խանձվել, որ ասել են` խանձված, խարկված գյուղ է ու այստեղից էլ առաջացել է Խարկով անունը: Այն վերջերս անվանափոխել, դարձրել են Նոր Շեն: Ի, դեպ լրագրողներից մեկը լսելով, որ անվանափոխել են Նոր Շեն, շատ զարմացավ`այսպես արձագանքելով. « Ես կասեի Նոր ավերակ»:

Ըստ մեր զրուցակցի, 1986 թվականին գյուղում մնացել էին 8 ընտանիք, երբ փշալարերը քաշել են, 6 ընտանիքը միանգամից լքել է այն: Նախավերջին ընտանիքը հեռացել է 2009 թվականին; Գյուղը շատ նշանավոր մարդիկ է տվել, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ապուպապերն են այստեղ ապրել, Երևանի մանկավարժական համալսարանի դասախոս Մարությանը: Լավ ժամանակներում գյուղը մոտ 200 տնտեսություն է ունեցել ու միշտ մտածել են, թե այն բարգավաճող տեղանքներից մեկն է, մինչդեռ այսօր բոլոր տները արդեն հողին են հավասարված:

Խարկովի ու հարևան Բագրավանի բնակիչները` դատարկված տեղանքի մասին

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30