Հունիսի 14-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի, ծնկի հոդերի շրջանի սալջարդ և քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Նարեկ Հ.-ն և հայտարարել, որ վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, Նարեկ Հ.-ն «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Արաքսաշեն թաղամասում գտնվող Շամբ լճակի դիմացի ճանապարհահատվածում բախվել է «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայի և ստացել նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև